Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը վերլուծում է ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրացիների Ռուսաստանի տարածք մուտքի սահմանափակումները հանելու հնարավորությունը: Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նման հայտարարություն է արել Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդակցության շրջանակում:
«Նման սահմանափակումները մտցվել էին 1990-ական թվականներին, երբ դեռեւս գոյություն չունեին ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման արդյունավետ միջոցներ», —հայտնել է նախարարը:
Սահմանափակումները թուլացել էին արդեն անցյալ տարի, երբ թույլատրվել էր ՄԻԱՎ-ով վարակված այն օտարերկրացիների մուտքը եւ կեցությունը, որոնք Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամներ, երեխաներ կամ ծնողներ ունեն, ինչպես նաեւ երկրի տարածքում մշտապես ապրող ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը եւ կեցությունը:






