«Երեք ծնողի» պրոցեդուրան` արտամարմնական բեղմնավորման դեպքում թելահատիկի փոխպատվաստումը առաջին անգամ հաջողությամբ կատարվել է առողջ մարդու սաղմերի վրա: Վիրահատության հաջող իրականացումը հնարավոր է դարձնում բժշկության մեջ դրա օգտագործումը արդեն  2017-ի վերջին, ասված է   Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

«Երեք ծնողի» մեթոդը կայանում է դոնոր կնոջ թելահատիկի փոխպատվաստման մեջ մոր ձվաբջջին, ինչի արդյունքում երեխան թելահատիկային ԴՆԹ է ստանում երրորդ կողմից:   Գիտնականները ենթադրում են, որ դա թույլ կտա խուսափել մոր կողմից մուտացիաներից, որոնք կարող են հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են դիաբետի համախտանիշը եւ խլությունը: 

2010-ին Դուգ Տերնբուլլը (Doug Turnbull) Նյուքասլի համալսարանից եւ նրա գործընկերները նոր մեթոդ են մշակել, որը կապված է նրա հետ, որ վնասակար թելաբջիջները ձվաբջջում հեռու են միջուկից  (ԴՆԹ-ով): Այդպես կարելի է նախ բեղմնավորել ձվաբջիջը, հետո նրանից հանել միջուկը եւ փոխպատվաստել առողջ թելաբջիջներով դոնորական բջջին:  

Նոր մեթոդը սկզբնապես փորձարկել են ընդամենը արատավոր սաղմերի վրա, որոնք չէին օգտագործվել ԱՄԲ-ի պրոցեդուրաների ընթացքում: Միաժամանակ Տերնբուլլը պարզաբանել է, որ վտանգավոր թելաբջջային ԴՆԹ-ի մի մասը, միեւնույն է, հայտնվում է սաղմում հեղուկի կաթիլների պատճառով, որոնք սոսնձվում են բջջային միջուկին փոխպատվաստման ընթացքում:  

Այս նոր հետազոտության շրջանակում գիտնականները 200 անգամ փոխպատվաստել են միջուկը` օգտագործելով դոնորական առողջ ձվաբջիջներ: Գիտնականներին հաջողվել է պրոցեդուրան կատարելագործել եւ կտրուկ նվազեցնել վնասակար թելաբջիջների թիվը: 

Արդյունքում սաղմեր ստացածների 79 տոկոսի մոտ վնասակար ԴՆԹ-ն  2 տոկոսից պակաս է եղել, ընդ որում 42 տոկոսի մոտ այն ընդհանրապես չի հայտնաբերվել: Պտղի առողջ զարգացման համար նվազագույն ցուցանիշ է համարվում   30 տոկոսը: Բացի այդ, հետազոտողները սաղմերի ապրելիության մակարդակը բարձրացրել են   40-ից 90 տոկոսի` կրճատելով միջուկի հանման ժամկետը. ավելի վաղ այդ պրոցեդուրան իրականացնում էին նաեւ 24 ժամ անց, իսկ այժմ` 8 ժամ անց:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետք է մինչեւ 2016-ի վերջ գնահատեն այդ մեթոդի անվտանգությունը եւ որոշեն, թե արդյոք հնարավոր է այն կիրառել ողջ հիվանդների նկատմամբ:  

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլատրել է երեք մարդու ԴՆԹ օգտագործել արհեստական բեղմնավորման դեպքում: Բրիտանիան աշխարհում առաջին պետությունն է դարձել, որը թույլատրել է մարդու գենոմի արհեստական համադրումը: