Մեծ Բրիտանիայի 36-ամյա բնակչուհի, երկու երեխաների մայր Մֆո Բոադիան ալերգիկ ծանր հակազդեցության է բախվել հակադեպրեսանտներ ընդունել սկսելուց մի քանի շաբաթ անց: Նա այդ դեղերի դեղատոմսը ստացել է դեպրեսիայի եւ հետտրավմատիկ խանգարման դեմ պայքարելու համար, որոնք նրա մոտ զարգացել էին   2010-ին ընկերուհու անսպասելի մահից հետո: Հակադեպրեսանտների ընդունումը սկսելուց մի քանի շաբաթ անց Մֆոյի ամբողջ մարմնին եւ դեմքին ցան է հայտնվել:  

Բժիշկները նախ որոշել են, որ նա ջրծաղիկով է հիվանդացել, բայց երբ ցանն ուժեղացել է եւ արյունոտ փուչիկները սկսել են ծածկել ամբողջ մարմինը, կնոջը տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Միայն այնտեղ բժիշկները նրա մոտ Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ են ախտորոշել. դա հազվագյուտ վիճակի է, երբ իմունային համակարգը չափից ավելի է հակազդում տարբեր տեսակի գրգռիչներին, ինչպիսին օրինակ չափավոր վարակն է կամ դեղերը: Տվյալ հիվանդությունը մահացու վտանգավոր է, այն վնասում է ամբողջ օրգանիզմը` մաշկի, ինչպես նաեւ աչքերի մակերեւույթի, բերանի, կոկորդի գջլում առաջացնելով: 

Որոշ ժամանակ անց հիվանդը սկսել է կորցնել ամբողջ մարմնի զգայունությունը, նրա մոտ դադարել են գործել համային ռեցեպտորները, իսկ ամեն անգամ փռշտալիս նրա քթից մաշկ էր շերտատվում: Բժիշկները ստիպված են եղել ծանր հիվանդին տեղավորել ընդհանուր անզգայացման տակ եւ նրա մարմինը փաթաթել հատուկ պաշտպանական ծածկույթով:

Մարմնի աստիճանական վերականգնումը սկսվել է ընդամենը մի քանի շաբաթ անց: Բուժքույրերը կանոնավոր կերպով բամբակե գնդերով լվանում էին վնասված մաշկը: Միայն մեկ ամիս անց կնոջը դուրս գրեցին եւ նա դանդաղ վերագտավ իր շարժունակությունը: Երեք տարի անց Մֆոն գործնականում լիովին առողջացավ եւ հարաբերություններ սկսեց զուգընկերոջ հետ: Հետաքրքիր է, որ նրա տարած հիվանդությունը կնոջն արմատապես ազատեց դեպրեսիայից: