University of Pittsburgh-ի լաբորատորիայի գիտաշխատողը Զիկա վիրուսի վերաբերյալ փորձարկումներ էր կատարում եւ պատահաբար ինքն իրեն ծակել է վարակված ասեղով` այդպիսով վարակվելով Զիկա տենդով: Դա վարակման առաջին հայտնի դեպքն է, որը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում:  

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին, իսկ հունիսի 1-ին կնոջ մոտ սնկանման ախտանիշներ են զարգացել, որոնք բնորոշ են Զիկա տենդին   (բարձր ջերմաստիճան, գլխացավ եւ մկանային ցավ, կոնյուկտիվիտ, ցան), որոնք ամբողջությամբ անհետացել են հինգ օրից: Արյան անալիզի արդյունքները ստացվել են միայն հունիսի   8-ին. հայտնի է դարձել, որ համալսարանի աշխատակցուհին հիվանդացել է Զիկա վիրուսից առաջացած տենդով:  

Կինն արդեն աշխատանքի է վերադարձել, բայց երեք շաբաթ լաբորատորիայում աշխատելիս պետք է պաշտպանական հագուստ կրի եւ ռեպելլենտ օգտագործի: Դա նրան կպաշտպանի Aedes ցեղատեսակի մոծակների նոր խայթոցներից, որոնք վիրուսի կրողներ են, իսկ գործընկերներին` հնարավոր վարակումից: 

Գործընկերներին նա կարող է վարակել այն դեպքում, եթե նրան խայթած մոծակը մի քանի օրից խայթի լաբորատորիայի աշխատակիցներից որեւէ մեկին: Հայտնի է նաեւ սեռական եղանակով վիրուսի փոխանցման մասին: 

Մասնագետները հիշեցնում են, որ շատ վարակվածներ նույնիսկ չեն կասկածում, որ հիվանդացել են Զիկա տենդով: Առավել մեծ վտանգ վիրուսը ներկայացնում է հղի կանանց համար. դրա ազդեցության տակ նորածինների մոտ բնածին ծանր արատներ են զարգանում, որոնց թվում է միկրոցեֆալիան: