Ե՞րբ պետք է հիվանդանոց դիմել, եթե երեխան հիվանդ է: Կան մի քանի ախտանիշեր, որոնք հոսպիտալացման անհրաժեշտության ակնհայտ նշանններ են, ասում է մանկաբույժ Զոհրապ Խանիկյանցը:
Եթե երեխան մի քանի օր բարձր ջերմություն ունի, եւ այն ջերմիջեցնողներից չի նվազում, եթե երեխան ջերմություն ունի, բայց վերջույթները սառն են, մարմարյա, եթե երեխան չափազանց գրգռված է, կամ ընդհակառակը՝ թույլ: Եթե հիվանդությունն ուղեկցվում է փսխումով, երեխան հրաժարվում է ուտելուց եւ խմելուց: «Երբ նման բան տեսնում ենք, շաբաթ կլինի թե կիրակի, Նոր տարի կամ գիշերվա ժամը 3-ը՝ անպայման պետք է դիմել ստացիոնար բուժհաստատություն, ցանկալի է՝ ըստ բնակության վայրի»,- ասում է նա:
Մնացած բոլոր դեպքերում բժիշկը ծնողներին խնդրում է նախ դիմել առաջնային օղակի բժշկական հաստատություն (պոլիկլինիկա, ամբուլատորիա), ոչ թե անմիջապես ստացիոնար բուժհիմնարկ:
«Նույնիսկ եթե խնդիրը հանգստյան օրերին է առաջացել, հիմա պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանված, եւ ես՝ որպես «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի ընդհանուր մանկական բաժանմունքի ղեկավար, ծնողներին խնդրում եմ նախ դիմել տեղամասային բժշկին, որն ավելի լավ է ծանոթ տվյալ երեխայի խնդիրերին: Այլ բան է, եթե տեղամասային բժշիկը որեւէ բարդություն նկատի եւ երեխային հիվանդանոց ուղեգրի»,- ասում է նա:






