Դեռեւս Հին Եգիպտոսում մարդիկ գիտեին, որ ոտնաթաթը պատասխանատու է ամբողջ օրգանիզմի աշխատանքի համար: Փարավոնները կաթով, մեղրով լոգանքներից բացի, հիգիենայի պարտադիր պայման էին համարում ոտքերն անուշաբույր յուղերով մերսումը՝ մաշկը հարթ եւ նուրբ պահելու առաջին նախապայմանը:
Հայաստանում առաջին անգամ ոտնաթաթի խնամքին տրվում է բուժական նշանակություն: Երեւանի սրտում իր դռներն է բացում մեծ, ընդարձակ ու ժամանակակից բժշկական կենտրոն՝ «Հելիոս պոդոլոգիա», որը մատուցում է ոտնաթաթի եւ ձեռքերի բժշկական խնամքի ծառայություններ` «Անհոգ հետք» կարգախոսի ներքո:
Առողջարարն ու գեղեցիկը մեկ տեղում
Հայաստանում աննախադեպ այս կենտրոնում մեկտեղվել են եւ պոդոլոգիական` բուժական, եւ էսթետիկ բաժինները` հաճախորդին մատուցելով համակողմանի ծառայություններ` հնարավորություն տալով բուժումն ստանալուց հետո կենտրոնից դուրս գալ խնամված ու լավ տեսքով: Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել ինչպես աշխատանքի բերումով բարձրակրունկ կոշիկներ կրող կանայք ու նեղ կոշիկներով երկար ժամանակ անցկացնող տղամարդիկ, այնպես էլ՝ տարեցներն ու երեխաները, ում մոտ կարող են ի հայտ գալ տարիքային խնդիրներ:
Կենտրոնում լավագույնս կարող են սպասարկվել հասարակության տարբեր շերտերի, տարբեր մասնագիտությունների մարդիկ՝ գերզբաղված գործարարները, զինվորականները, պարարվեստի ներկայացուցիչները, հեռուստահաղորդավարներն ու դերասանները, մարզիկներն ու մարզիչները, զբոսաշրջիկները, դիաբետիկ հիվանդությամբ տառապողները, հաշմանդամության կարգ ունեցող կամ հենաշարժողական խնդիրներ ունեցողները, ում, ի դեպ, կենտրոնը կսպասարկի տնային այցելություններով:
Կենտրոնի բժշկական ծառայություններն ուղղված են ոտնաթաթի ներաճած եղունգների, սնկային ախտորոշումով եղունգների խնդիրների, կրունկների ճաքերի, գորտնուկների, մաշկի կոշտուկների վերացմանը: Այնտեղ հրաժեշտ կտաք նաեւ ձեռքերի մաշկի եւ եղունգների հետ կապված խնդիրներին:
Ամիրյան 27/1 հասցեում հունիսի 18-ից դռները բացող պոդոլոգիական կենտրոնը հագեցած է գերմանական ժամանակակից սարքավորումներով: Գործում է ախտահանող հակամարգ` ապահովելով աշխատանքի ստերիլ պայմաններ` անվտանգությունն ու պաշտպանվածությունը համարելով գերակայություն:
Անգամ էսթետիկ պրոցեդուրաները բուժիչ նշանակություն ունեն
Էսթետիկ ծառայությունները ներառում են էսթետիկ պեդիկյուր, ՍՊԱ պեդիկյուր, ապարատային պեդիկյուր, ապարատային մանիկյուր, ոչ ապարատային մանիկյուր, ՍՊԱ մանիկյուր:
Բոլոր աշխատանքները տարվում են հանրահայտ ամերիկյան Jessica ապրանքանիշի նյութերով` ոչ միայն ՍՊԱ ծառայությունների համար, այլ էսթետիկ մանիկյուր-պեդիկյուրի: Բոլոր նյութերն ունեն բուժական ուղղվածություն եւ անգամ էսթետիկ պրոցեդուրաներն ուղղված են վերականգնելու եւ խնամելու բնական եղունգներն ու մաշկը:
Մեծ հնարավորություն է ընձեռվում հաճախորդին ձեռք բերելու Jessica ապրանքանիշի բոլոր պարագաները, այն ավելի լայնորեն ներկայացվում են, քանի որ «Հելիոս» բժշկական կենտրոնը Jessica-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
Կենտրոնում լայնորեն կիրառվում է նաեւ բժշական ուղղվածություն ունեցող Gehwol ընկերության տեսականին:

«Հելիոս պոդոլոգիա»
Ամիրյան 27/1
(+374 10) 505099






