Այն պատանիների ուղեղը, որոնց մոտ «հակասոցիալական պահվածք» են ախտորոշել, իր կառուցվածքով զգալիորեն տարբերվում է առողջ երեխաների ուղեղից, պարզել են Սաութհեմփթոնի եւ Քեմբրիջի համալսարանների նյարդակենսաբանները:
Հետազոտողները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են օգտագործել` ուսումնասիրելու արական սեռի պատանիների ուղեղը, որոնց մոտ պահվածքի խանգարում էին ախտորոշել, որը կապված է հաճախակի ագրեսիվ եւ ավերիչ գործողությունների, ստի, գողության, զենքի օգտագործման եւ գիշերային ապրելակերպի հետ: Մասնավորապես, գիտնականները որոշել են, թե ուղեղի որ հատվածներն են համակարգված զարգացել. ընդ որում, նրանց կեղեւային հաստությունը մոտավորապես նույնը պետք է լիներ:
Հետազոտություններին ընդհանուր առմամբ պահվածքի խանգարմամբ 58 անչափահաս է մասնակցել եւ 16-ից 21 տարեկան 25 երիտասարդ: Գիտնականները պարզել են, որ դժվար երեխաներն անհամեմատ ավելի մեծ թվով կորելացիոն կապեր ունեն ուղեղի տարբեր հատվածների միջեւ: Հետազոտողները ենթադրում են, որ դա կարող է վկայել մանկական կամ պատանեկան հասակում կենտրոնական նյարդային համակարգի զարգացման խանգարումների մասին:
Միաժամանակ նրանց մոտ, ում խանգարումն ի հայտ է բերվել մեծ տարիքում, նման կապեր չեն հայտնաբերվել: Տվյալ դեպքում հնարավոր բացատրությունն այն է, որ խանգարումը կարող էր ի հայտ գալ առանձին նեյրոնների միջեւ կապերի ոչնչացման պատճառով:
Ամենամեծ տարբերությունները գիտնականները հայտնաբերել են գլխուղեղի ճակատային եւ քունքային մասերում: Նեյրոկենսաբանների կարծիքով, իրենց հայտնագործությունը հստակորեն ցույց է տալիս, որ պահվածքի խանգարումը իրական հոգեկան հիվանդություն է, ոչ թե պատանեկան ընդվզում: Հոդվածը հրապարակվել է Journal of Child Psychology and






