European Society for Translational Antiviral Research-ից գիտնականների միջազգային խումբը կազմել է ՄԻԱՎ-ի տարածման քարտեզը, որը ցույց է տալիս, թե ինչ եղանակով է տարածվում այդ վիրուսը: Իր ի հայտ գալու պահից այն ալիքներով հարձակվել է Եվրոպայի եւ մոլորակի այլ շրջանների վրա: Մինչեւ վերջերս գիտության տրամադրության տակ չկար հստակ պատկեր այն մասին, թե ԱՄՆ-ում 1970-երին դրա ի հայտ գալուց հետո ՄԻԱՎ-ն ինչպես է տարածվել:
Քարտեզը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ը եւ հատկապես դրա В ենթատեսակը Եվրոպան գրավել են ալիքներով: Սակայն վիրուսի այլ ենթատեսակներ մեկուսացած էին մնում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, առանց հետագա տարածման մինչեւ 1990-ականների սկիզբը: Հենց այդ ժամանակ քայքայվեց Արեւելյան բլոկը, զգալի փոփոխություններ տեղի ունեցան, որոնք բնակչության մեծ շարժունակություն առաջացրեցին Արեւելյան Եվրոպայի սահմաններում:
Քարտեզը նաեւ ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Շվեյցարիան վիրուսն ավելի շատ փոխանակել են ոչ եվրոպական երկրների հետ, քան եվրոպական: Վերոհիշյալ երկրները ավանդական առեւտուր ունեն իրենց ոչ եվրոպական գաղութների հետ եւ այդ պետությունների քաղաքացիների հաճախակի այցելություններն իրար վիրուսի ավելի արագ տարածման պատճառ են դարձել:
Ընդհանուր առմամբ քարտեզը ցույց է տալիս, որ Հյուսիսային Ամերիկան ավելի շատ մոլորակով տարածել է վիրուսը, քան ներմուծել է, իսկ Եվրոպան կլանել է այդ վարակը: Առեւտրի, միգրացիայի եւ զբոսաշրջության փոփոխություններն ազդել են ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ի ավելի արագ տարածման վրա:






