Facebook-ում շատ ժամանակ անցկացնող ուսանողուհիները ենթակա են մարսողության խանգարման ռիսկի, ցույց է տվել նոր հետազոտությունը:
Այն ուսանողուհիները, որոնք շատ ժամանակ են անցկացնում սոցցանցերում, սովորաբար տառապում են անհանգստությամբ եւ տագնապով: Նրանք չափազանց մեծ կարեւորություն են տալիս իրենց լուսանկարների եւ ստատուսների տակ գրված մեկնաբանությունների եւ լայքերի թվին:
Eating Disorders ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են քոլեջի 960 ուսանողուհու սովորությունները:
Հետազոտողները չափել են սոցցանցում ուսանողուհիների անցկացրած ժամանակը եւ գնահատել են, թե որքանով է նրանց համար կարեւոր «լայքը»:
«Քոլեջի ուսանողուհիների մոտ 95%-ն օգտվել է Facebook-ից եւ ամեն անգամ ցանց մտնելուց հետո այնտեղ 20 րոպե են անցկացրել, իսկ ամեն օր սոցցանցում մոտ մեկ ժամ են անցկացրել»,- ասում է բժիշկ Պամելա Քիլը:
Ըստ նրա ուսումնասիրությունների՝ Facebook-ում ավելի շատ ժամանակ անցկացրած աղջիկներն ավելի են ենթակա եղել սննդի ընդունման խանգարումների:
«Facebook-ի օգտագործման անմիջական ազդեցություններն ուսումնասիրելիս մենք պարզեցինք, որ սոցցանցում 20 րոպե լինելը նպաստել է սեփական կազմվածքի հարցում մտահոգության եւ անհանգստության մեծացմանը՝ ինտերնետ-վերահսկողության խմբի համեմատ»,- ասում է բժիշկ Քիլը:
Այս պատճառահետեւանքային կապը կարեւոր է, քանի որ սեփական կազմվածքի հարցում անհանգստությունը սովորաբար հանգեցնում է սնվելու խանգարումների, նշում է բժիշկ Քիլը:
Հետազոտողները նշում են, որ որքան շատ են դեռահասները նայել Facebook-ի իրենց լուսանկարները, նրանց ավելի շատ է թվացել, որ իրենք չափազանց գեր են եւ որ վատ կազմվածք ունեն:






