Սովորաբար մարդն ընդամենը մեկ լուրջ հիվանդություն է ունենում, սակայն   27 տարեկան Ջեմմա Նաթոլլի մոտ 2 տարվա ընթացքում քաղցկեղի միանգամից 4 տեսակ են հայտնաբերել: 2014-ին նրա մոտ հայտնաբերել են ձվարանների եւ արգանդի վզիկի  քաղցկեղ, իսկ այս տարի` ուղեղի եւ թոքերի քաղցկեղ:  

Երբ Ջեմման հղի էր իր առաջին երեխայով, հետազոտության ընթացքում բժիշկները նրա մոտ տարօրինակ «կիստա» էին հայտնաբերել: Հղիության 16-րդ ամսում պարզվել էր, որ դա ոչ թե կիստա է, այլ ձվարանի քաղցկեղ: Բժիշկները նրան առաջարկել էին ընդհատել հղիությունը եւ բուժում սկսել, սակայն աղջիկը հրաժարվել էր: Նա երեխային կրել էր մինչեւ  36 շաբաթ, դրանից հետո միայն նրան կեսարյան հատում էին արել եւ միաժամանակ հեռացրել էին ուռուցքը, որն արդեն բավականին մեծացել էր: 

Վեց շաբաթ անց, երբ նա կրկնական հետազոտության էր եկել, նրա մոտ արգանդի վզիկի քաղցկեղ էին հայտնաբերել: Նա ստիպված էր եղել քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի կուրսեր անցնել, որոնցից հետո թվում էր, թե քաղցկեղը նահանջել է եւ Ջեմման որոշել է վերադառնալ նորմալ կյանքի եւ սկսել մեծացնել դստերը` Պենելոպային:  

Սակայն որոշ ժամանակ անց նա դարձյալ հիվանդանոցում է հայտնվել ուժեղ գլխացավով: Այնտեղ նա իմացել է սարսափելի լուրը. նա ուղեղի քաղցկեղ ուներ 4-րդ փուլում եւ թոքերի քաղցկեղ:

Այժմ Ջեմմայի մայրը` Հելեն Սփրոտսը փորձում է ֆանդրեյզինգի օգնությամբ փող հավաքել ԱՄՆ-ում նրա բուժման համար: Դրա համար նրանց առնվազն  50 000 ֆունտ է անհրաժեշտ:

«Վատագույնը, որ կարող է լսել մայրը, հետեւյալն է. «Մայրիկ, ես քաղցկեղ ունեմ»: Ես այդ նախադասությունը լսել եմ ոչ թե մեկ անգամ, այլ ամբողջ` երեք, իսկ իմ աղջիկն ընդամենը 27 տարեկան է», - իր էջում գրել է Հելենը:

«Այդ ամենն այնքան անիրական է թվում: Երկու տարի անց մեկ հույս ունեինք, որ մեր բախտը բերել է եւ սարսափելի ամեն ինչ անցյալում է մնացել: Երբ նրա մոտ ուղեղի քաղցկեղ հայտնաբերեցին, դա մեզ համար իսկական ցնցում էր: Դա այնքան անազնիվ է եւ դաժան: Բոլորն ասում են, թե դա միշտ ամենալավ մարդկանց է պատահում: Նա շատ լավ մարդ է եւ շատ ընկերներ ունի: Ջեմման   զարմանալի է եւ շատ ուժեղ, նա վճռականորեն է տրամադրված եւ ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղից է այդքան ուժ գտնում », - գրել է կնոջ մայրը:

Այս էջում հնարավոր է Ջեմմային օգնել հավաքելու բուժման համար անհրաժեշտ գումարը.  crowdfunding.justgiving.com/Beyondbeautiful: