Այսօր Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը։ Թեեւ մեր երկրում, ինչպես սիրում է ասել ժողովուրդը, կարեւորը չհիվանդանալն է, առանց բժշկի ոչ մի կերպ գործը գլուխ չի գալիս։
Սիրելի բժիշկներ։ NEWS.am Medicine խմբագրությունը կկամենար ցանկանալ Ձեզ շատ փող եւ քիչ հիվանդներ։ Բայց ավաղ մենք ստիպված ենք փաստել, որ մեր երկրում Ձեր փողերը կախված են հիվանդների քանակից, ցանկալի է՝ վճարունակ։
Մենք ցանկանում ենք Ձեզ ավելի քիչ սխալվել, որպեսզի ոլորտի ղեկավարները մշտապես ստիպված չլինեն մեզ բացատրել, որ «բժշկական սխալը» հանցագործություն չէ։ Հավատացեք, ոչ մեկը Ձեր մեջ հանցագործ չի փնտրում, պարզապես եղեք ուշադիր, հոգատար եւ ներողամիտ հիվանդ մարդկանց հանդեպ։ Պարզապես արեք Ձեր գործը։ Դուք դրա համար, ինչպես եւ մնացյալ բանող մարդիկ, աշխատավարձ եք ստանում։ Իսկ եթե այն քիչ է, հիվանդների մեղքի բաժինն այդտեղ նվազագույնն է։
Ի հավելումն՝ առողջ եղեք, որպեսզի ի վիճակի լինեք վերականգնել այլոց առողջությունը։






