Վաստակի աճը կարող է նպաստել ճարպակալմանը կանանց շրջանում, քանի որ նրանց հնարավորություն է տալիս ավելի կալորիական սնունդ գնել: Բայց կրթության մակարդակի բարձրացման հետ այդ ազդեցությունը դադարում է:
«Երբ գլոբալ շուկայից զարգացող տնտեսություն ունեցող երկրներ կալորիաների հոսք է լինում, վաստակի աճը հաճախ հանգեցնում է ճարպակալության, որովհետեւ մարդիկ սկսում են կալորիապես հարուստ սնունդ գնել: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ներդրումը կնոջ ուսման մեջ պաշտպանում է այդ էֆեկտից, քանի որ դա մարդկանց հնարավորություն է տալիս հետեւելու իրենց առողջությանը»,- պարզաբանեց Ամինա Այթսի-Սելմին Լոնդոնի համալսարանական քոլեջից (Մեծ Բրիտանիա): Հոդվածը հրապարակվել է PLoS One ամսագրում:
2005-2010 թթ. Այթսի-Սելմին եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են կապը ճարպակալության, կրթության եւ առատության միջեւ՝ օգտագործելով բնակչության եկամտի միջին մակարդակ ունեցող 4 երկրի (Եգիպտոս, Հորդանան, Պերու, Կոլումբիա) եւ եկամտի ցածր մակարդակով 3 երկրի (Հնդկաստան, Նիգերիա եւ Բենին) ավելի քան 250 000 բնակչի տվյալները: Գիտնականները յուրաքանչյուր երկրի բնակիչներին բաժանել են 5 խմբի՝ ամենաաղքատներից մինչեւ ամենահարուստների:
Առատության ավելացումը սովորաբար նպաստում է ճարպակալմանը, քանի որ մարդիկ սկսում են ավելի սննդարար ուտելիք օգտագործել: Սակայն գիտնականները պարզել են, որ այդ էֆեկտը նվազել է կրթության մակարդակի բարձրացման հետ: Այսպես, անցումն ավելի մեծ եկամտի խումբ տարրական կրթությամբ կամ կրթություն չունեցող կանանց դեպքում ճարպակալման ռիսկը մեծացրել է 39%-ով, միջին կրթություն ունեցող կանանց դեպքում՝ 25%-ով եւ 2%-ով՝ բարձրագույն կրթությամբ կանանց շրջանում:






