Գլոբալ տաքացումը հանգեցնում է մալարիայի տարածվելուն նոր շրջաններում, որոնք ավելի վաղ անվնաս էին համարվում մարդու համար: Խոսքը, օրինակ, Աֆրիկայի միջլեռնային տարածքի, մասնավորապես՝ Եթովպիայի մասին է:
Օրվա միջին ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով լեռնային հատվածներում ապրող մարդիկ առավել շատ են ենթարկվում մոծակների փոխանցած հիվանդություններին, կարծում է պրոֆեսոր Մերսեդես Պասկուալը Միչիգանի համալսարանից (ԱՄՆ): Ապագայում դա հղի է մալարիայով հիվանդացության միլիոնավոր նոր դեպքերի ռիսկով:
«Ավանդաբար մալարիայով հիվանդանալու ռիսկը նվազել է ըստ նրա, թե մարդիկ որքանով են տեղափոխվել ծովի մակարդակից մեծ բարձրության վրա գտնվող տեղեր»,- ասում է Պասկուալը:
Հիմա մալարիան ներթափանցում է նաեւ այնտեղ, ցույց են տալիս 1990-2005 թթ. Եթովպիայի խիտ բնակեցված շրջաններում կատարված հետազոտությունները: Համեմատվել են օդի ջերմաստիճանը եւ մալարիայով հիվանդացության դեպքերը: «Ըստ մեր հաշվարկների՝ մեկ աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել մինչեւ 15 տարեկան տարիքային խմբում մալարիայի տարեկան 3 մլն լրացուցիչ դեպքի»,- ասում է պրոֆեսորը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2012-ին Մոլորակի վրա գրանցվել է մալարիայով հիվանդացության 207 մլն դեպք, այդ թվում՝ 627 000-ը՝ մահացու ելքով, հիմնականում՝ Աֆրիկայում ապրող երեխաների շրջանում:






