Լյարդի սքանավորման նոր մեթոդը թույլ է տալիս պաշտպանել երեխաներին անիմստ ճառագայթումից, հայտնում են Լոնդոնի բժիշկները։ Հետազոտության արդյունքները տպագրված են «European Journal of Ultrasound»-ում։
Երեխաներն ավելի հակված են ճառագայթման ազդեցությանը, ինչը կարող է մեծացնել նրանց մոտ ավելի ուշ տարիքում քաղցկեղի զարգացման ռիսկը:
Թագավորական քոլեջի հիվանդանոցի բժիշկները ուսումնասիրում են ուռուցքի հայտնաբերման համար օրգանները «ոսկե դաշտի» վերածող սքանավորման նոր եղանակ:
Լյարդում առկա հանգույցներն ու նորագոյացությունները հայտնաբերվում են, երբ երեխաները ենթարկվում են ուլտրաձայնային սքանավորման: Բայց դրանք կարող են լինել բարորակ նորագոյացություններ, որոնք կարելի է հեռացնել կամ ընդհանարպես ձեռք չտալ: Տարբերությունը սովորաբար ցույց է տալիս համակարգչային շերտագրությունը, որը երեխաներին ռենտգենյան ճառագայթման է ենթարկում:
Հիվանդանոցում մի խումբ հետազոտողներ թեստավորում են ուլտրաձայնի նորացված տարբերակը, որն օգտագործվում էր մեծերի հետազոտման համար, բայց ոչ երեխաների, հաղորդում է BBC.
Ձեռքի անոթի միջոցով ներմուծվող անվնաս քիմիական նյութը արյունահոսքում ստեղծում է միկրոսկոպիկ չափերի պղպջակներ: Զարկերակները կարծես թե լուսավորվում են, հետո երակները եւ լյարդն ամբողջությամբ: Այս ամենը «ոսկե դաշտի» է նմանվում:
Այս թեստը անսխալ ախտորոշեց 44 երեխայի լյարդի հիվանդությունը։
[gallery id=110]































