Խումհարային վիճակը քիչ է ազդում նորից խմելու որոշման վրա, ցույց է տվել նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակված են Alcoholism: Clinical & Experimental Research ամսագրում:

Հետազոտության շրջանակներում 386 մեծահասակից կազմված խումբն օրագրեր է վարել այն մասին, թե 3 շաբաթվա ընթացքում ինչ հաճախականությամբ եւ որքան են խմել, հայտնում է Fox News-ը:

«Նույնիսկ երբ մասնակիցները տառապել են խումհարի պատճառով, միեւնույն է, չեն շտապել հրաժարվել հետո նորից խմելու մտադրությունից»,- ասում է հետազոտության հեղինակը՝ Միսուրիի համալսարանի հոգեբանական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Թոմաս Մ. Պյասեցկին: