Արհեստական ենթաստամոքսային գեղձը, որն ինքնաբերաբար կստուգի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ անհրաժեշտության դեպքում ինսուլին կներարկի, կարող է հայտնվել եւ կլինիկական պրակտիկայի մեջ մտնել արդեն   2018 թվականին: Սարքի մշակողները` University of Cambridge-ի գիտնականներն այդ մասին հայտնում են գիտական Diabetologia ամսագրի էջերում:

Սարքը նախատեսված է այնպիսի հիվանդների համար, որոնք տառապում են  1-ին տեսակի դիաբետով, որոնք արդեն ստիպված չեն լինի կանոնավոր կերպով ծակծկել մատները եւ գլյուկոզայի անալիզ անել, իսկ հետո` ինսուլինի ներարկումներ. սարքն ինքնուրույն կերպով կորոշի գլյուկոզայի խտությունը եւ ինսուլինի անհրաժեշտ քանակությունը կներարկի:  

Դիաբետով հիվանդները պետք է հետեւեն արյան մեջ գլյուկոզայի խտությանը, որպեսզի ժամանակին նկատեն հիպոգլիկեմիան կամ հիպերգլիկեմիան եւ շտկեն շաքարի մակարդակը, որը սովորաբար կախված է սննդից, ֆիզիկական ակտիվությունից եւ մի շարք այլ գործոններից: 

Սարքը սկսել են փորձարկել կամավորների վրա. հիվանդներն ասում են,  թե արհեստական ենթաստամոքսային գեղձն իրենց ազատություն է տալիս` ազատելով գլյուկոզայի մակարդակի մշտական մոնիտորինգից: 

Ներկայումս դիաբետով հիվանդներին բուժման փորձարարական այլ մեթոդներ են առաջարկում, ինչպես օրինակ` բետա-բջիջների ներմուծում եւ ամբողջ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում: Վերջին մեթոդը կարող է բարելավել հիվանդների վիճակը, սակայն նրանց անհրաժեշտ է իմունոսուպրեսանտներ  ընդունել կանխելու օրգանի պոկումը:  Արհեստական ենթաստամոքսային գեղձի տեղադրման դեպքում իմունոսուպրեսոր դեղամիջոցներ չեն պահանջվում, իսկ ինքը` օպերատիվ միջամտությունն այնքան էլ ծավալուն չէ: