Շատ երկրների բժիշկներ ահազանգ են հնչեցնում. վերջերս նրանք դեղերի հանդեպ կայուն սնկային հիվանդություն են հայտնաբերել, որը կոչվում է   Candida auris եւ սպանում է վարակված մարդկանց 60 տոկոսին:

Candida auris-ը վերաբերում է սնկերի նույն ընտանիքին, որոնք կաթնասնկախտ եւ բերանում այլ վնասվածքներ են առաջացնում, սակայն վնասում է միզասեռական համակարգը եւ շնչառական օրգանները:   Սունկը արյան շրջանառության միջոցով տարածվում է օրգանիզմում` ծանր ինվազիվ վարակներ առաջացնելով, պնդում են ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները:  ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կարգավորող գերատեսչություններն արդեն զգուշացմամբ են հանդես եկել տվյալ շտամմի վտանգավորության մասին, որը շատ դժվար է որոշել ստանդարտ լաբորատոր մեթոդների միջոցով: 

Սունկն արդեն հայտնաբերել են Հարավային Կորեայում, Հնդկաստանում,, Հարավային Աֆրիկայում, Քուվեյթում, Վենեսուելայում, Կոլումբիայում եւ Պակիստանում:  2013-ին Մեծ Բրիտանիայում այդ սնկով վարակված 8 հիվանդ կար, 2015-ին 40 նման հիվանդ է գրանցվել:

Առկա հիվանդների վերաբերյալ տեղեկությունների համաձայն, սնկային վարակներից մահացությունը 60 տոկոս է կազմում: Սակայն շատերը նրանցից, ովքեր ի վերջո կարողացել են հաղթահարել սնկային վարակը, միեւնույն է`   վաղաժամ մահվան սպառնալիքի տակ են:  

Այդ սունկը դժվարությամբ է բուժվում, որովհետեւ կայուն է հայտնի հակասնկային դեղամիջոցների նկատմամբ, բացի այդ, շատ դժվար է այն վերահսկել, այն բավականին հեշտորեն տարածվում է հիվանդանոցներում, որտեղ գտնվում են այլ հիվանդություններով տառապող թուլացած իմունային համակարգով մարդիկ: