«Ֆորմուլա-1»-ի գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի բժիշկը հայտարարել է, որ սպորտսմենին կոմայից հանելը գործնականում անհնար կլինի:
«Հիմա միայն հրաշքը կարող է նրան հետ բերել: Նա վատ վիճակում է»,- ասել է բժիշկը, հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականի տվյալներով՝ Միխայելի կնոջը՝ Կորրինային եւ եղբորը՝ Ռալֆ Շումախերին, արդեն զգուշացրել են այս մասին:
Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Շումախերը 2013-ի դեկտեմբերի 29-ին ընկել է դահուկներով սահելիս: Ընկնելու հետեւանքով՝ ավտոարշավորդը գլխուղեղի լուրջ վնասվածք է ստացել, բժիշկները նրան կոմայի մեջ են գցել:
Որոշ ժամանակ անց ֆրանսիացի մասնագետները սկսել են փոքրացնել Շումախերի ստացած դեղամիջոցների չափաբաժինը՝ արթնանալու գործընթացը սկսելու համար, բայց այսօրվա տվյալներով՝ մրցարշավորդը դեռ անգիտակից վիճակում պառկած է Գրենոբլի հիվանդանոցում:






