Նոր տեխնիկան, որը հետազոտողները հիմա փորձարկում են տիննիտուսի՝ ականջում զնգոցի բուժման համար, օգտագործում է նյարդային համակարգի գրգռումը՝ ուղեղի առանձին մասերի «վերափոխման» համար:
«Տիննիտուսով տառապում է մոտ 24 մլն հասուն ամերիկացի»,- ասում է ԱՄՆ-ի Խլության հարցերով ազգային ինստիտուտի (NIDCD) տնօրեն բժիշկ Ջեյմս Բաթլի կրտսերը: «Այս խնդիրը հիմնականում ունենում են Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմի վետերանները»:
Newsmax Health-ի հաղորդմամբ՝ թերապիայի ժամանակ հիվանդներն ականջակալների օգնությամբ նույն հաճախականությամբ մի շարք ազդանշաններ են լսում: Այդ ժամանակ գրգռում են թափառող նյարդը, որը սկսվում է գլխից եւ պարանոցից ու վերջանում որովայնի հատվածում: Գրգռելուց հետո թափառող նյարդը քիմիկատներ է արտադրում, որոնք, այսպես ասած, «վերբեռնում են» ուղեղը, բացատրում են հետազոտողները:






