Երեւանի տարբեր դեղատներում NEWS.am Medicine –ի անցկացրած դեղերի գների մոնիտորինգը ցույց է տվել, որ մեծածախ գների նվազումը դեռ շատ չի անդրադարձել մանրածախ գների վրա: Ինչպես եւ առաջ, գները իջած են «Վագա Ֆարմ» ներմուծող ընկերության դեղատների ցանցում, որը առաջինն է 10-12 տոկոսով նվազեցրել մեծածախ գները դեղերի մեծ խմբի համար: Ցածր գներ են նաեւ «Լեւոն եւ Լամարա» դեղատանը, որը գտնվում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց: Պետք է նշել, որ այստեղ «Վագա Ֆարմ» եւ «Լեւոն եւ Լամարա» դեղատները կողք կողքի են գտնվում:
Մեր անցած մոնիտորինգը՝ հունիսի 19-20, անցկացվել էր առանց հաշվի առնելու դեղատների գտնվելու վայրը, սակայն պարզվում է, դեղերի գները կարող են տատանվել նույնիսկ ըստ այն հանգամանքի, թե որտեղ է գտնվում դեղատունը՝ Երեւանի կենտրոնում, թե ծայրամասերում: Դրա համար էլ այս անգամ մենք գները ֆիքսել ենք տարբեր ցանցային ու ոչ ցանցային դեղատներում՝ ըստ դրանց գտնվելու վայրի (աղյուսակ 1-աղյուսակ 3): Ինչպես երեւում է աղյուսակներից, Կոմիտասի ու Մաշտոցի պողոտաների վրա գտնվող դեղատներում գները քիչ ավելի բարձր են, քան Երրորդ մասի դեղատներում: «Ալֆա ֆարմ» ընկերությունում ավելի վաղ NEWS.am Medicine –ին հայտնել էին, որ իրենք կիրառում են սեգմենտավորման սկզբունքը, իսկ «Վագա Ֆարմից» պարզաբանեցին, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող դեղատանը գները ամենացածրն են, որովհետեւ այն շատ մոտ է մրցակիցների դեղատներին: «Գեդեոն Ռիխտեր» ցանցը ծայրամասերում դեղատներ չունի, իսկ «36.6» դեղատանը, որը Ծերեթելիի վրա է գտնվում, մեզ հրաժարվեցին հայտնել գները՝ ըստ երեւույթին համարելով որ դա առեւտրային գաղտնիք է:
Ըստ մոնիտորինգի, Ծերեթելի փողոցի վրա գտնվող ոչ ցանցային դեղատներից մեկը նույնպես աստիճանաբար անցնում է ավելի էժան գների, սակայն «36.6» (բացառությամբ մեկ դեղորայքի) «Նատալի Ֆարմ», «Ալֆա Ֆարմ» ու «Գեդեոն Ռիխտեր» ցանցերում գները դեռ մնում են նույն մակարդակի վրա, որի վրա եղել են մինչեւ մեծածախ գների նվազելը: Մինչդեռ դրանից արդեն մոտ 20 օր է անցել:
Մենք կշարունակենք հետեւել դեղերի շուկայում տիրող իրավիճակին:
Աղյուսակ 1. Կոմիտաս–Քոչար
|
Դեղի անվանում |
Մեծածախ գինը մինչեւ էժանացումը |
Մեծածախ գինը էժանացումից հետո |
Դ |
ե |
ղ |
ա |
տ |
ն |
եր |
|
Գեդեոն Ռիխտեր |
36.6 |
Նատալի Ֆարմ |
Ալֆա Ֆարմ |
Ոչ ցանցային |
Լեոն եւ Լամարա |
Վագա Ֆարմ |
|||
|
Picovit forte tabx30 |
2015 |
1555 |
2400 |
2400 |
2350 |
2350 |
- |
||
|
Varfarin tab 2.5mgx100 |
2451 |
1418 |
2900 |
1580 |
3500 |
2860 |
3000 |
||
|
Dexalgin tabx10 |
2309 |
1838 |
2730 |
2600 |
2690 |
2700 |
2500 |
||
|
No-Spa forte tabx24 |
1326 |
1076 |
1600 |
1560 |
1550 |
1550 |
1560 |
||
|
Konkor 5mg tabx50 |
3148 |
2675 |
3700 |
3650 |
3670 |
3670 |
3750 |
||
|
Salbutamol tab 4mgx25 |
1589 |
1334 |
1850 |
1880 |
1850 |
1850 |
- |
Աղյուսակ 2 Կենտրոն – Մաշտոցի պողոտա
|
Դեղի անվանում |
Մեծածախ գինը մինչեւ էժանացումը |
Մեծածախ գինը էժանացումից հետո |
Դ |
ե |
ղ |
ա |
տ |
ն |
եր |
|
Գեդեոն Ռիխտեր |
36.6 |
Նատալի Ֆարմ |
Ալֆա Ֆարմ |
Ոչ ցանցային |
Լեոն եւ Լամարա |
Վագա Ֆարմ |
|||
|
Picovit forte tabx30 |
2015 |
1555 |
2400 |
2350 |
- |
2380 |
1780 |
||
|
Varfarin tab 2.5mgx100 |
2451 |
1418 |
2900 |
3540 |
2860 |
2720 |
1620 |
||
|
Dexalgin tabx10 |
2309 |
1838 |
2730 |
2690 |
2700 |
2560 |
2100 |
||
|
No-Spa forte tabx24 |
1326 |
1076 |
1600 |
1550 |
1550 |
1470 |
1230 |
||
|
Konkor 5mg tabx50 |
3148 |
2675 |
3700 |
3670 |
3670 |
2970 |
3060 |
||
|
Salbutamol tab 4mgx25 |
1589 |
1334 |
1850 |
1850 |
- |
1800 |
1530 |
Աղյուսակ 3 Կինո «Հայրենիք» – Ծերեթելի (Երրորդ մաս)
|
Դեղի անվանում |
Մեծածախ գինը մինչեւ էժանացումը |
Մեծածախ գինը էժանացումից հետո |
Դ |
ե |
ղ |
ա |
տ |
ն |
եր |
|
Գեդեոն Ռիխտեր |
36.6 |
Նատալի Ֆարմ |
Ալֆա Ֆարմ |
Ոչ ցանցային |
Լեոն եւ Լամարա |
Վագա Ֆարմ |
|||
|
Picovit forte tabx30 |
2015 |
1555 |
2400 |
2400 |
2350 |
2350 |
_ |
2110 |
1630 |
|
Varfarin tab 2.5mgx100 |
2451 |
1418 |
2900 |
2700 |
3540 |
2860 |
3000 |
2560 |
1490 |
|
Dexalgin tabx10 |
2309 |
1838 |
2700 |
2600 |
2690 |
2700 |
2500 |
2450 |
1930 |
|
No-Spa forte tabx24 |
1326 |
1076 |
1400 |
1560 |
1550 |
_ |
1560 |
1410 |
1130 |
|
Konkor 5mg tabx50 |
3148 |
2675 |
3700 |
3650 |
3670 |
3670 |
3700 |
3300 |
2810 |
|
Salbutamol tab 4mgx25 |
1589 |
1334 |
1800 |
1880 |
_ |
1850 |
1800 |
1690 |
1400 |






