Դողորայքը եւ կենսակերպը, նոր հետազոտությունների համաձայն, կարող են հարված հասցնել վիրաբուժությանը ինսուլտների կանխարգելման հարցում:

The Lancet ամսագրում հրատարակված բացահայտումները ցույց տվեցին, որ ուղեղի անոթների նեղացումների ժամանակ իրենց ավելի լավ են զգում ոչ թե այն հիվանդները, ովքեր կրում են ստենտ կոչվող բժշկական սարքավորում, այլ նրանք, ովքեր անոթային ռիսկի իջեցման համար օգտագործում են դեղորայք , մարզվում են, չեն ծխում, հետեւում են սննդակարգին եւ նիհարում են:

Արդյունքներն այնքան ապշեցուցիչ էին, որ հետազոտողները դադարեցրեցին հետազոտությունը ժամկետից երկու տարի շուտ, երբ պարզ դարձավ, որ ստենտավորումը կապված է վաղ ինսուլտների եւ մահվան բարձր ռիսկի հետ:

«Վիրաբուժական միջամտությունը հաճախ ավելացնում էր բարդությունների ռիսկը վաղ շրջանում, այդ պատճառով մենք շարունակեցինք հետևել հիվանդներին, որպեսզի համոզվենք, որ վիրահատությունը ունենում է երկարատեւ դրական ազդեցություն,- հայտարարեց Սենտ Լյուիսի առաջատար հետազոտող դոկտոր Կոլին Դերդեյնը,-  բայց պարզվեց, որ դա այդպես չէ»:

Հետազոտությունը գլխավորում էին՝ Վաշինգթոնի համալսարանի բժշկության դպրոցի, Հարավային Կառոլինայի Բժշկական դպրոցի, Էմորիի համալսարանի, Ստոուն Բրուքի Նյու-Յորքյան համալսարանի աշխատակիցները:

Բոլոր հիվանդների մոտ ուղեղային զարկերակը նեղացած էր, ինչն արդեն հանգեցրել էր ինսուլտի կամ  մինի-ինսուլտի: Հետազոտողները բաժանեցին այդ հիվանդներին երկու խմբի:

Մի խմբում հիվանդների ուղեղային զարկերակի մեջ վիրահատական եղանակով տեղադրվեց  մետաղական ստենտ, եւ հիվանդները դեղորայք էին խմում՝ զարկերակային ճնշումը եւ թրոմբների առաջացման ռիսկը նվազեցնելու համար: Երկրորդ խումբը ստացավ նույն  դեղորայքը, բայց առանց ստենտի տեղադրման:

Հետազոտության ընթացքում երկու խմբերն էլ չէին ծխում, հետեւում էին սննդակարգին եւ նիհարում էին:

«Մենք հույս ունեինք,որ մի պահ նոր ինսուլտների առաջացման ռիսկը կնվազի վիրահատական միջամտության ենթարկված հիվանդների խմբում, ի տարբերություն վիրահատության չենթարկվածների», - հայտարարեց դոկտոր Դերդեիյը, եւ շարունակեց. «Դա ապացուցում է, որ հիվանդների այս խմբում դեղորայքային բուժումը վիրահատական միջամտությունից ավելի արդյունավետ է»։

ԱՄՆ-ում մոտավորապես 800,000 մարդ տարեկան  ինսուլտ է ունենում: Համարվում է, որ յուրաքանչյուր տասը դեպքից մեկի պատՃառը ներուղեղային նեղացած զարկերակն է: