Քանի որ վերջին տարիներին Հայաստանից արտերկիր բուժման մեկնողների թիվը շատանում է, եւ նրանք բախվում են տարատեսակ բարդությունների, ինչպես նաեւ կարող են անբարեխիղճ միջնորդների եւ բժիշկների ձեռքն ընկնել, NEWS.am Medicine-ը այդ ամենից հնարավորինս խուսափելու համար խորհուրդ է տալիս.

1.Անմիջականորեն կապ հաստատեք հիվանդանոցի հետ: Սովորաբար դրա համար անհրաժեշտ է կապվել ձեր նախընտրած հիվանդանոցի արտաքին կապերի բաժնի հետ: Նամակ կարելի է և անգլերեն լեզվով գրել, սակայն արագ արձագանք ակնկալելու համար նախընտրելի է տվյալ երկրի լեզուն:

2.Խուսափեք ցանկացած միջնորդ կազմակերպություններից, որքան էլ որ վստահելի անուններ չունենան դրանք, կամ չներկայանան որպես որևէ հիվանդանոցի ներկայացուցիչ:

3.Եթե այնուամենայնիվ չի հաջողվել խուսափել միջնորդներից՝ մանրամասն կարդացեք ձեզ առաջարկվող ծառայության պայմանագիրը: Բացի միջնորդավճարից որևէ այլ գումար առձեռն մի վճարեք միջնորդին: Ցանկացած վճարում կատարեք անմիջականորեն հիվանդանոցի հաշվեհամարին և դրա դիմաց վերցրեք անդորրագիր:

Ինքնարժեքը թաքցնելու համար երբեմն միջնորդները իրենք են վճարում որևէ ծառայության դիմաց և հետո հիվանդից պահանջում այդ գումարը:

5.Վիզա ստանալու հարցում աջակցելու համար գումար չվճարեք միջնորդին, քանի որ ցանկացած դեպքում բուժման մեկնողների վիզայի հարցը քննարկվում է արտահերթ: Դրա համար ձեզ միայն անհրաժեշտ է այցելել դեսպանատուն և ճշտել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

6.Արտերկրում եղած ժամանակահատվածում խուսափեք միջնորդների առաջարկած ուղեկցությունից, վարորդից և թարգմանչի ծառայություններից: Սովորաբար այդ ծառայությունների գները ավելորդ ուռճեցված են միջնորդի կողմից:

7.Գտեք հյուրանոց սեփական ուժերով կամ համեմատեք կլինիկայի առաջարկած գները տվյալ երկրում գործող գների հետ:

8.Բուժման ընթացքում անմիջականորեն շփվեք բժշկի հետ, առանց միջնորդի և ճշտեք տվյալ մեթոդով բուժման երաշխիքները: Երբեմն առաջարկվում է նույն բուժումը, որը կարելի է ստանալ նաեւ Հայաստանում, բայց տասնյակ անգամ ավելի թանկ գնով: