ԱՄՆ-ից երկվորյակ քույրեր Սառա Մարիուսը եւ Լի Ռոջերսը ծննդաբերել են նույն օրը եւ նույն ժամին, բայց տարբեր քաղաքներում, հայտնում է  People-ը:

35-ամյա ամերիկուհիները հունիսի 30-ին առաջնեկների են ունեցել: Մարիուսը գտնվել է Դենվերի կլինիկայում  (Կոլորադոյի նահանգ), իսկ Ռոջերսը` Լա-Հոլիայի կլինիկայում  (Կալիֆորնիայի նահանգ): Երեխաները լույս աշխարհ են եկել մեկ ժամվա տարբերությամբ, բայց քաղաքների միջեւ ժամային տարբերության պատճառով ստացվել է, որ երեխաները նույն ժամին են ծնվել` 1.18-ին:

Մարիուսը որդի է ունեցել` Ռիդ Ջոզեֆին, իսկ Ռոջերսը` աղջիկ` Սամանտա Լիննին:

Մարիուսը հայտնել է, որ ինքն ու քույրը պլանավորել էին հղիանալ նույն ժամանակ: Միաժամանակ նա նշել է, որ երկվորյակների միջեւ առանձնահատուկ կապ կա, որը դժվար է  բացատրել: 

«Արկածները միայն շարունակվելու են, որովհետեւ մեր երեխաների ծննդյան օրը նույնն է, ինչպես եւ մերը», – հայտնել է Ռոջերսը: