Շատերը դեղերը վիտամին Е-ի հետ են խմում՝ կարծելով, որ դրանք կարող են բուժել թոքերի քաղցկեղը: Մկների վրա կատարված նոր հետազոտությունը հակառակն է ապացուցում:
Շվեդ գիտնականները թոքերի քաղցկեղով տառապող մկներին հիվանդության վաղ փուլում վիտամին Е պարունակող սննդային հավելումների տարբեր չափաբաժիններ են տվել: Գիտնականները հույս են ունեցել, որ հավելումները կդանդաղեցնեն ուռուցքների աճը, բայց փոխարենը՝ դրանք ավելի սպառնալի արագությամբ են աճել: Հետազոտության արդյունքները հրապարակված են Science Translational Medicine ամսագրում, հայտնում է Քլիվլենդի կլինիկան: Հայտնի չէ՝ արդյունքները մարդկանց դեպքում նույնը կլինեն, թե ոչ, ասում է ուռուցքաբան Նաթան Փեննելլը:
«Չնայած վիտամիններն օգնում են պահպանել առողջությունը՝ դրանց չափազանց մեծ քանակությունը կարող է վնասել,- ասում է բժիշկը:- Մեր օրգանիզմը չի կարող ընդունել ցանկացած վիտամինի մեծ չափաբաժին»:
E վիտամինի հավելումները նաեւ կարող են խանգարել քիմիաթերապիայով եւ ճառագայթմամբ քաղցկեղի բուժման ժամանակ, ասում է բժիշկ Փեննելլը:






