Juno Therapeutics-ի կողմից անցկացվող նոր հակաուռուցքային թերապիայի կլինիկական փորձարկումները դադարեցվել են երեք հիվանդի մահվան պատճառով: Նրանցից մեկը մահացել է մայիսին, իսկ եւս երկուսը մահացել են հունիսին: Նրանց մահվան պատճառ է դարձել ուղեղի այտուցումը: 

Հիվանդները, որոնք մոտ քսան տարեկան էին, մասնակցում էին  JCAR015-թերապիայի փորձարկումներին, որը մշակվել է չափահասների մոտ լեյկոզի բուժման համար: Թերապիան ենթադրում է այսպես կոչված CART-բջիջների` փոփոխված  Т-լիմֆոցիտների ստեղծում, որոնք ի վիճակի են հարձակվել չարորակ   В-բջիջների վրա: Հիվանդի բջիջները նախ փոփոխում են, իսկ հետո դարձյալ ներմուծում են օրգանիզմ: 

CART-թերապիայի անցկացումից առաջ սովորաբար քիմիաթերապիայի կուրս են սկսում: Juno Therapeutics-ի փորձագետները բացատրում են, որ իրենց կարծիքով, մահացու դեպքերը կապված են քիմիաթերապեւտիկ ֆլուդարաբին դեղամիջոցի օգտագործման հետ: Նրանք հայտնել են, որ կլինիկական փորձարկումները հետագայում կշարունակվեն, բայց ֆլուդարաբինի փոխարեն կօգտագործվի ցիկլոֆոսֆամիդ:  

Ավելի վաղ կլինիկական փորձարկումների արդյունքները վկայում են, որ   JCAR015 թերապիան իրոք արդյունավետ է. նման բուժում անցած հիվանդների 40-90 տոկոսի մոտ անհետացել են հիվանդության նշանները:  Ընդ որում` բուժումն ուղեկցվում  էր նաեւ լուրջ երկրորդական հետեւանքներով. որոշ հիվանդների մոտ վիտոկինների արտանետման համախտանիշ էր առաջանում: Զարգացող բորբոքման դեմ պայքարի համար որպես կանոն ստերոիդներ են օգտագործում: 

Ընկերության մասնագետները նշել են, որ ստեղծված իրավիճակը  «ուսուցողական փորձ» է Juno Therapeutics-ի համար: