Հայաստանի Առողջապահության նախարարությունը կկատարելագործի պետպատվերի սպասող հիվանդների հերթերի կառավարումը: Այդ մասին հուլիսի 14-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հիվանդանոցները դեմքով դեպի մարդը կշրջվեն. նախ եւ առաջ ուշադրություն կդարձվի, թե ինչ է անհրաժեշտ տվյալ պահին: Պետպատվերը կձեւակերպվի այդ պահանջների չափով, ոչ թե` ըստ ձեւական ցուցանիշների (հիվանդանոցներում մահճակալների թիվը կամ պոլիկլինիկաների թողունակությունը):
«Պետք է աշխատել ըստ իրավիճակի, ահա մեր նոր մոտեցումը: Անհետաձգելի բժշկական ծառայությունները պետք է անհետաձգելիորեն տրամադրվեն, լինի դա ծանր հիվանդություն, ծննդօգնություն թե ուրիշ ինչ-որ բան: Այդ մոտեցումը մենք արդեն արտացոլում ենք գործնականում եւ դուք կարող եք հստակորեն տեսնել դա», - հայտնել է Մուրադյանը:






