Այս տարվա հունվարի 1-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության կողմից սպասարկվել է 122 480 կանչ, որի շրջանակում 24 631 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին երեւանյան շտապօգնությունը 238 216 կանչ է ստացել, 2014-ին շտապօգնության կանչերի թիվը 226 357 էր, իսկ 2013-ին` 218 579, այսինքն, կանչերի թիվը տարեցտարի աճում է:
Ինչ վերաբերում է շտապօգնության կանչերի ավելի հաճախ հանդիպող պատճառներին, առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները: Երկրորդ տեղում նախորդ տարի գրիպներն ու սուր շնչառական վարակներն էին, իսկ երրորդում` վնասվածքները:
Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա հունվարի առաջին 10 օրերին շտապօգնությունը 9611 կանչ է ստացել:






