Դաշտանային ցիկլը կարող է խախտվել տարբեր պատճառներով` քնի պակասից մինչեւ սթրեսը, սխալ սնունդը եւ անբավարար քունը: Երբեմն նման խանգարումները կարող են որոշ հիվանդությունների նշան լինել.
Հիպոտերիոզ
Դաշտանային ցիկլի խանգարումները կարող են հիպոտերիոզի նշան լինել, որը հորմոնային խանգարումներ է առաջացնում օրգանիզմում, որոնք ազդում են էստրոգենի եւ պրոգեստերոնի մակարդակի վրա: Եթե Ձեզ մոտ ամսականների խանգարումից բացի, քնի հետ կապված խնդիրներ են արձանագրվում` ծայրաստիճան հոգնություն, մաշկի չորություն, ցրտի հանդեպ բարձր զգայունություն եւ մազաթափություն, գուցե արժե խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ եւ ստուգել վահանաձեւ գեղձը:
Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ
Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը բավականին հաճախակի հանդիպող հորմոնային խանգարում է, որը սովորաբար ուղեկցվում է դաշտանային ցիկլի խանգարմամբ: Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը ուղեկցվում է նաեւ մազերի անոմալ աճով, քաշի ավելացմամբ եւ հոգնածությամբ: Հորմոնների մի շարք անալիզների միջոցով գինեկոլոգը կկարողանա պարզել խանգարման պատճառը:
Ֆիբրոիդներ եւ ձվարանների կիստա
Ամսականների խանգարումները կարող են նաեւ կառուցվածքային անոմալիաների պատճառ դառնալ, որոնց թվին են պատկանում արգանդի ֆիբրոիդները եւ ձվարանների կիստաները: Այդ խնդիրները կարող են ազդել ինտիմ կյանքի եւ հղիության վրա, այդ պատճառով անհրաժեշտ է դրանց շատ լուրջ վերաբերվել:
Արգանդի քաղցկեղ
Ամսականների խանգարումները եւ դաշտանից դուրս արյունահոսությունը կարող է նաեւ արգանդի քաղցկեղ մատնանշել: Այդ պատճառով, եթե դաշտանը ժամանակին չի լինում, իսկ ընդմիջումները 35-40 օր են կազմում, ցանկալի է խորհրդակցել գինեկոլոգի հետ:






