Փոքր կամ ոչ բավարար քաշով ծնված աղջիկների դեպքում երկու անգամ ավելի հաճախ են հասուն տարիքում պտղաբերության հետ կապված խնդիրներ առաջանում, քան նորմալ քաշով ծնվածների շրջանում: Այսպիսի եզրահանգման են եկել շվեդ գիտնականները: Բժշկության զարգացման շնորհիվ անբավարար քաշով ծնված փոքրիկների ողջ մնալու հավանականություն
Գիտնականների ստացած արդյունքները ցույց են տալիս, որ անբավարար քաշով ծնված կանանց շրջանում անպտղությունը 2,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան այն կանանց դեպքում, որոնց անպտղությունը պայմանավորված է տղամարդու գործոնով կամ պատճառը պարզ չէ: Հետազոտողները նաեւ նշել են, որ հասուն տարիքում կնոջ ավելորդ քաշը հնարավոր անպտղության գործոն է:
Հետազոտության արդյունքները հրապարակված են BMJ Open ամսագրում, հայտնում է Fox News-ը:
Մոր արգանդում պտղի աճի սահմանափակումը կարող է ազդել երեխայի վերարտադրողական օրգանների վրա: Նախորդ հետազոտություննե






