Իսրայելցի գիտնականները ստեղծել են շատ բարակ էլեկտրոդ, որը մաշկին է ամրացվում ինչպես ժամանակավոր դաջվածք եւ կարող է որսալ մաշկից ստացվող էլեկտրական ազդանշանները, գրանցել դրանք եւ հետազոտել:

«Յաել Հանեյնի ղեկավարությամբ գիտնականների մշակած դաջվածքը  կազմված է 3 հիմնական մասից՝ ածխածնային էլեկտրոդից, պոլիմերային մակերեւույթից, որը փոխանցում է էլեկտրականությունը, եւ ադգեզիվային շերտից, որի օգնությամբ սարքն ամրացվում է մաշկին:

Այս մշակումը կարող է լայն կիրառում գտնել գիտական հետազոտություններում եւ օգտագործվել ախտորոշման համար, պնդում են գիտնականները: Դրանց օգնությամբ կկազմվեն էմոցիաների քարտեզներ՝ դեմքի արտահայտության վերլուծության հիման վրա, վերահսկել պրոթեզների աշխատանքը եւ հետեւել նեյրոդեգեներատիվ հիվանդություններին, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդությանը:

Իր ուլտրաբարակ էլեկտրոդներով «դաջվածքը», որն ամրացվում է մաշկին, կարող է դառնալ ալտերնատիվ էլեկտրոդ, ներկայումս օգտագործվում է եւ ամրացվում գելի միջոցով:

Ժամանակավոր դաջվածքի գաղափարը վերջին շրջանում բավական տարածված է գիտնականների շրջանում: Ոչ վաղ անցյալում Իլինոյսի համալսարանի գիտնականները մտահղացել էին ջերմաչափ-դաջվածք, որի օգնությամբ ոչ միայն ջերմաստիճանն էր չափվում, այլեւ կարելի էր գնահատել մարդու հոգեկան վիճակը: