LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 14-ից 16-ը կանցկացնեն 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014»: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին LOGOS EXPO Center մամուլի ծառայությունից։
«Առողջապահության թեման բոլոր ժամանակներում եղել է եւ կլինի արդիական: Ասում են` "առողջ մարմնում առողջ հոգի": Եթե այս ասացվածքը դիտարկենք մեր երկրի ենթատեքստում, ապա մենք ենթադրում ենք, որ "առողջ հոգին", այսինքն` մեր առողջապահական համակարգը, պետք է լինի "առողջ մարմնում", այսինքն` մեր "առողջ" երկրում»,- ասված է հաղորդագրությունում։
«Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաեւ բժշկական ապրանքների եւ ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսը` դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը եւ խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ: Վերը նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը, ակտիվ զարգացմանը եւ բոլոր մասնակիցների միջեւ կապերի ամրապնդմանը եւ ընդլայմանը:
Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 50% աճ: Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավել մասնակիցներ, որոնց 30%-ը արտասահմանյան ընկերութուններն են` Ռուսաստանից, Բելարուսիայից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրաելից: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները եւ այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության եւ զարգացման միջազգային տեմպերից:
Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական եւ արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, ինչպես նաեւ այս տարի առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում է մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես, որը կանցկացվի ցուցահանդեսային համալիրի առաջին հարկում:
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
1. Կանխարգելման բժշկություն
2. Կլինիկական բժշկություն
3. Ստոմատոլոգիա
4. Դեղագործություն
5. Ախտորոշում
6. Մայրություն եւ մանկություն
7. Բժշկական սարքավորումներ
8. Հիգիենա
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն.
Վարպետաց դասեր
Վիդեոցուցադրություններ
Բուժիչ կոսմետիկական գործընթացներ
Դեմքի եւ մարմնի մաշքի խնամքի ծրագրեր
Կլոր սեղաններ
Սեմինարներ
Ցուցահանդեսի նպատակները.
1. Ապրանքների, ծառայությունների ներկայացում
2. Նոր գործնական հարաբերությունների հաստատում
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ք. Երեւան, «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիր Հ.Հակոբյան 3 (Մերգելայն ինստիտուտի տարածք) հասցեյով
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 14-ին ժ.12:00
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 16-ին ժ. 17:00
Ցուցահանդեսի մասնակիցներն են՝ տարբեր բժշկական ուղղվածությամբ տեղական եւ խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ:






