Որոշ հիվանդությունների դեպքում մարդիկ բժշկի չեն դիմում, քանի որ մտածում են, որ ամեն ինչ ինքնաբերաբար կանցնի, որոշ հիվանդություններից էլ պարզապես ամաչում են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հիվանդություն, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժիշկների հետ եւ բնականաբար շատ սխալ են անում:

1. Սեռական օրգանների հերպես

Սեռական օրգանների հերպեսը շատ երկրներում համարվում է սեռական ճանապարհով փոխանցվող ամենաամոթալի հիվանդությունը, մեծամասամբ քանի որ սեռական օրգանների վրա տհաճ պղպջակներ են առաջանում, նաեւ որովհետեւ այն անբուժելի է համարվում:

Բարեբախտաբար ճիշտ բուժման ու կենսակերպի դեպքում սեռական օրգանների հերպեսի սրացումները ժամանակի ընթացքում ավելի հազվադեպ ու ավելի թեթեւ են դառնում: Վարակվելուց հետո առաջին երկու տարիներին կարելի է ակնկալել 5 բռնկումներ, բայց հետագայում դրանց քանակը նվազում է: Հերպեսի դեմ դեղամիջոց չկա, բայց դրա ախտանիշները կարելի է վերահսկել հակավիրուսային դեղորայքի օգնությամբ: Վիրուսի ակտիվության ժամանակաշրջանում կարեւոր է սեքսով չզբաղվել, որպեսզի չնպաստեք վիրուսի հետագա տարածմանը

2. Թութք

Թութքով տառապում է Երկրի բնակչության ավելի քան 50 տոկոսը, սակայն շատերը կամ չգիտեն այդ մասին, կամ էլ վախենում են բժշկի գնալ: Գոյություն ունեն թութքի բուժման շատ մեթոդներ՝ դեղերից ու քսուքներից սկսած մինչեւ վիրահատություն, դրա համար էլ խնդրին լուռ դիմանալը ու բժշկի չգնալը պարզապես անիմաստ է:

3.  Աճուկային էպիդերմոֆիտիա

Աճուկային էպիդերմոֆիտիան սնկային վարակ է, որը ուժեղ քոր է առաջացնում, որը հանգեցնում է կարմիր պղպղջակների ու հեղուկով լցված վերքերի առաջացման: Սնկերը սիրում են ապրել տաք խոնավ վայրերում, դրա համար էլ նրանք հաճախ են գրոհում աճուկային մասն ու հետույքի մասը: Աճուկային էպիդերմոֆիտիան նաեւ կարող է առաջանալ չափից նեղ հագուստ կրելու ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետեւանքով, որոնց պատճառով մարմնի այդ հատվածների ծալքերը իրար են քսվում ու տաքանում: Հիվանդությունը հեշտությամբ բուժվում է, դրա համար էլ բնականաբար իմաստ ունի դիմել բժշկի:

4.  Վագինիզմ

Վագինիզմ է կոչվում սեքսի ժամանակ կամ նույնիսկ տամպոններ գործածելիս հեշտոցի մկանների ակամա կրճատումները: Այդ խանգարումը բազմաթիվ պատճառներ ունի՝ ֆիզիկականից մինչեւ հոգեկան, ու կարող է կնոջը լրիվ զրկել սեքսի հաճույքներից: Վագինիզմը հնարավոր է բուժել, դրա համար էլ բժշկի դիմել կարելի է ու պետք է:

5. Մենորրագիա

Մենորրագիան դաշտանի ժամանակ չափից առատ արյունահոսությունն է: Նույնիսկ այսօր կանայք ամաչում են բժիշկների հետ քննարկել իրենց դաշտանի առանձնահատկությունները, բայց ծանր արյունահոսությունների դեպքում խոսքը կարող է լինել լուրջ առողջական խնդիրների մասին, որոնց մասին անհրաժեշտ է ասել: Օրինակ դա կարող են լինել ձվարանների պոլիկիստոզի կամ ֆիբրոիդների ախտանիշ՝ բարորակ գոյացություններ, որոնք առաջանում են արգանդի շուրջը: