Հոլանդիայից գիտնականների խումբը Գերմանիայից գործընկերների հետ համատեղ պարզել է, թե ինչ երաժշտություն է բարենպաստ ազդեցություն գործում մարդու վրա:
Հաղորդվում է, որ այդ խնդրի դեմ պայքարում մարդկանց կարող է օգնել ծանր ռոքը: Heavy metal մեղեդիներն օգնում են հաղթահարել դեպրեսիան եւ նվազեցնում են անխուսափելի մահվանից վախը: Գիտնականները նման եզրակացության են հանգել` վերլուծելով այն փորձարկման արդյունքները, որին 30 կամավոր է մասնակցել:
Բոլոր փորձարկվողները փորձարկումից առաջ անհատական տարբեր որակներ են ունեցել եւ տարբեր տրամադրություն: Կամավորները ծանր եւ հանդարտ երաժշտություն են լսել, ինչից հետո պարզվել է, որ ռոք ոճում երգերը օգտակար են մարդու համար եւ նրա մեջ չարություն չեն առաջացնում, ինչպես համարվում էր նախկինում: Պարզվել է, որ ռոքը դրականորեն է ազդում մարդկանց ինքնագնահատականի վրա, այն բարձրանում է նման մեղեդիներ լսելիս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ենթադրվում էր, որ ծանր երաժշտությունը մարդուն ագրեսիվ է դարձնում, ինչպես նաեւ վնասում է առողջությանը, բայց այս հետազոտությունը հերքել է այդ տվյալները: Նշվում է նաեւ, որ առողջությանը վնասում է ցանկացած երաժշտություն, եթե այն բավականաչափ բարձր են լսում:






