Ութ տարեկան աղջիկը գործնականում գլխատվել է, երբ 20 մետրանոց ծառի հսկայական ճյուղն ընկել է շարժվող մեքենայի վրա: Վերականգնող վիրաբույժները ստիպված են եղել շատ բարդ եւ վտանգավոր վիրահատություն կատարել:
18-ամյա Ալիշա Վիվիենն Անգլիայից իր զարմուհուն շների հետ զբոսանքի էր տանում, երբ հսկայական ծառի ճյուղն ընկել էր ուղիղ մեքենայի վրա: Ծանր ճյուղն ամբողջությամբ ճզմել էր մեծ արագությամբ շարժվող ավտոմեքենան եւ ոստիկանության սպաների կարծիքով, եթե Ֆեյթը մեծահասակ լիներ, ամենայն հավանականությամբ կգլխատվեր: Ինքը` Ալիշան եւ ընկերը` Նաթանիելը հրաշքով ընդամենը աննշան կապտուկներ եւ քերծվածքներ են ստացել, իսկ փոքրիկ աղջկան երկաթը ծակել է: Երեխան գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը, հայտնում է The Sun-ը:
Երբ փրկարարներն աղջկան դուրս են բերել, նրան անմիջապես ուղարկել են Բիրմինգեմի Մանկական հիվանդանոց, որի բժիշկները պարզաբանել են, որ երեխան նաեւ ծնոտի եւ ձեռքերի կոտրվածքներ է ստացել: Ալիշային գրեթե անմիջապես հզոր ցավազրկող են ներարկել, իսկ անցյալ շաբաթ նրա դեմքի մի մասը կտրվել է, որպեսզի պլաստիկ վիրաբույժները կարողանային վերականգնել երեխայի ծնոտը, ձախ այտը եւ ձախ ակնախնձորը:
Իրենք` բժիշկները բավականին լավատեսորեն են տրամադրված եւ կարծում են, որ աղջիկը կպահպանի ձախ աչքի տեսողությունը:










