Նանոմանրաթելային ցանց է ստեղծվել, որը կարող է երիկամների դիալիզի էժան այլընտրանք դառնալ:

Երիկամների դիալիզը երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների բուժման հիմնական մեթոդներից է: Այդպիսի հիվանդների երիկամները վատ են կատարում իրենց հիմնական գործառույթը՝ զտում: Դիալիզի դեպքում սարքերն օգտագործվում են կամ տանը, կամ հիվանդանոցում՝ հիվանդի արյունը տոքսիններից մաքրելու համար:

Բայց Ճապոնիայում Նանոճարտարակերտության միջազգային կենտրոնի հետազոտողները կարծում են, որ այդ մեքենաներն ու սարքերը հասանելի չեն աղքատ երկրներում, քանի որ էլեկտրականությամբ են աշխատում եւ մանրամասն խնամք են պահանջում:

Բացի դրանից՝ բնական աղետներից, ինչպես՝ 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից եւ ցունամիից հետո, շատ հիվանդներ, որոնց դիալիզ է անհրաժեշտ, ստիպված են սպասել, մինչեւ հիվանդանոցի նորմալ աշխատանքը վերականգնվի:

Սա հաշվի առնելով՝ գիտնականները որոշել են երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների արյան միջից տոքսինները հեռացնելու էժան մեթոդ մշակել: Դրա համար ստեղծվել է նանոմանրաթելերից ցանց՝ «դիալիզի կոմպակտ եւ էժան այլընտրանք», որը հիվանդները կկարողանան ձեռքի վրա կրել, հաղորդում է Medical News Today-ը։

Դրա համար հետազոտողները նախ միավորել են առջնային մատրիցային պոլիմերը, որը համատեղելի է արյան հետ եւ պատրաստված է պոլիէթիլվինիլային սպիրտից եւ տարատեսակ ցեոլիտներից՝ ալյումոսիլիկատային հանքային նյութերից, որոնք կազմված են ալյումինից, սիլիցիումից եւ թթվածնից:

Ցեոլիտները միկրոծակոտկեն կառուցվածք ունեն, որը կարող է կլանել արյան մնացորդները:

Հետազոտողները պարզել են, որ բետտա 940-HOA տիպի զեոլիտն արյան միջից առավել շատ կրեատինին է կլանում: