Մյանմայի հյուսիս-արեւմուտքում անհայտ հիվանդության հետեւանքով առնվազն 30  երեխա է մահացել, հայտնում է Associated Press գործակալությունը:

«Մեզ մոտ այս խնդիրն արդեն երկու ամիս է` շարունակվում է, եւ առայժմ մենք կառավարությունից ոչ մի օգնություն չենք ստացել», - ասել է տեղական վարչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, մահացու դեպքեր են արձանագրվել Նագայի շրջանում, որը երկրում ամենաաղքատներից մեկն է: Նա նշել է, որ զոհերի մեծամասնությունը 5 տարեկանից փոքր է եղել: Առայժմ հայտնի չէ, թե դա ինչ հիվանդություն է: Հավանաբար այն վարակիչ է:

Քաղաքային վարչությունից հայտնել են, որ արյան նմուշներն ուղարկվել են հարեւան քաղաքի հիվանդանոց: Արդյունքներն առայժմ հայտնի չեն: 

Այսօրվա դրությամբ վարակի շրջան մուտքն արգելված է: