Գլխի ոջիլները, որոնք այսօր ակտիվորեն վնասում են եւ մեծերին, եւ փոքրերին, անընկալունակ են դառնում այսօր իրենց դեմ օգտագործվող դեղամիջոցների մեծամասնության հանդեպ: Գիտնականները նույնիսկ սկսել են դրանց  «գերոջիլներ» կոչել, չէ որ հակաոջիլային միջոցների դեղատնային տեսականին դրանց չի կարողանում հաղթել:  

Ամերիկացի գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքները մատնանշում են, որ գլխի ոջիլների   98 տոկոսը կայուն է պիրետրինների եւ պերմետրինների հանդեպ` միջատասպանների, որոնք մտնում են ոջիլների  եւ այլ միջատների ոչնչացման համար օգտագործվող դեղամիջոցների մեծամասնության կազմի մեջ:  Քրիս Բելչերն ու իր գործընկերները դա պարզել են հետազոտության ընթացքում, որի շրջանակում նրանք  2013-ի հուլիսից մինչեւ 2015-ի մայիսն ընկած ժամանակահատվածում տեղեկություններ են հավաքել ամերիկյան  48 նահանգում պեդիկուլոզի բուժման մասին:

Նրանց կարծիքով, միջատասպանների հանդեպ կայունությունը կապված է ոջիլների գենոմում մուտացիաների առաջացման հետ, որոնք իրենց հերթին կապված են հակաոջիլային միջոցների սխալ օգտագործման հետ:  Ինչ-որ իմաստով այդ իրավիճակը նման է բակտերիաների մոտ հակաբիոտիկների դեմ կայունության զարգացմանը. դեղերի սխալ նշանակման եւ բակտերիաների ընդունման կանոնները չպահպանելու հետեւանքով բակտերիաները հակաբիոտիկների հանդեպ անզգա են դառնում:  

Նույնը տեղի է ունենում ոջիլների դեպքում. դրանց դեմ միջոցները պետք է կիրառել ընդամենը երկու անգամ, սակայն շատ ծնողներ այդ միջոցներն առնվազն հինգ անգամ են օգտագործում եւ միայն դրանից հետո են դիմում բժշկի:  Քիչ չեն նաեւ նրանք, ովքեր որոշում են պայքարել երեխաների մոտ պեդիկուլոզի դեմ եւ համապատասխան շամպուններ եւ սփրեյներ են ձեռք բերում, բայց պարզվում է, որ երեխան թեփ ունի եւ պերիմետրիններով միջոցներն այդ դեպքում անօգուտ են: 

Բժիշկները ծնողներին կոչ են անում ուշադիր կարդալ հակաոջիլային միջոցների դեմ հրահանգները եւ պահպանել դրանք, իսկ ինքնաբուժմամբ չզբաղվել: