Գերմանիայում մահացել է Բրյուգգեն համայնքում գտնվող Biologisches Krebszentrum կլինիկայի չորս հիվանդ, կլինիկան քաղցկեղի բուժման այլընտրանքային միջոցներ է առաջարկում:  

Ոստիկանությունը առաջին մահվան մասին հաղորդագրություն է ստացել երկուշաբթի, երբ մահացել է Նիդերլանդներից կաթնագեղձի քաղցկեղի դեմ բուժվող մի հիվանդ կին: Հինգշաբթի հայտնի է դարձել եւս երեք հիվանդի մահվան մասին` երկու նիդերլանդացու եւ բելգիացու: 

Իրավապահները պարզում են մահվան պատճառները եւ բոլորին, ով երբեւէ այդ կլինիկայում բուժում է ստացել, կոչ են անում կապվել իշխանությունների հետ: