Անգլիայում կինն աղջիկ է ունեցել 60 վայրկյանից էլ պակաս ժամանակում: Այդ ծննդաբերությունը կարելի է նույնիսկ ոչ թե սրընթաց, այլ կայծակնային կոչել: Բրիտանուհին հասցրել է անցնել հիվանդանոցի առաջին մի քանի դռնով: Արագավազ երեխայի հայրը, որն այդ ընթացքում մեքենան էր կայանում, շենք է մտել գրեթե անմիջապես կնոջից հետո եւ նրան տեսել է արդեն երեխային գրկած: 

Ջեսիկա Ստաբբինսը, որը ցերեկը Սկանտորպյան հիվանդանոցում այցելել էր բժշկին, կեսգիշերից հետո զգացել է, որ ծննդաբերության գործընթաց է սկսվել: Իր ամուսնու` Թոմի հետ նրանք հիվանդանոց են եկել:  Ներս մտնելուց առաջ, երկու երեխայի ապագա մայրը` Ջեսիկան եւ Թոմն արդեն ավագ դուստր ունեն` Փեննին, ամուսնուն խնդրել է իջեցնել իրեն: Նա գնացել է մեքենան կայանելու, իսկ կինը, իր խոսքով, հասկացել է, որ երեխան արդեն ծնվում է: Ջեսիկան պատմել է.  «Ես Թոմին ասացի, որ կանգ առնի մուտքի մոտ, հետո ջանացի հնարավորինս արագ փակել դուռը եւ հենց դուրս եկա, զգացի, որ նա ճանապարհին է»:

Կինը հազիվ է հասցրել մի քանի դուռ անցնել, երբ կծկումներ են սկսվել եւ նա ընդամենը հասցրել է տաբատն իջեցնել եւ ընդունել աղջկան: Զույգը նախատեսել էր համատեղ ծննդաբերություն, եւ երբ Ջեսիկայից հետո Թոմը ներս է մտել, ծննդկանը սկսել է նրանից ներողություն խնդրել, որ նա ամեն ինչ բաց է թողել:  Տղամարդը հետագայում հայտնել է, որ ընդամենը հարյուր քայլի վրա էր, բայց միեւնույն է` չի հասցրել: Նա հավելել է, որ ուղղակի ցնցված է այդ լուրով:

Մոտ վազած բուժքույրերը մորը եւ երեխային, որին Լյուսի են կոչել, տրամադրել են անհրաժեշտ ամբողջ օգնությունը: Աշխատակիցներից մեկի` Ջեմմա Հոֆթի խոսքով, որը հետեւել է անվտանգության տեսախցիկներին, նվազագույն նշան էլ չկար, որ կինն այժմ կսկսի ծննդաբերել: Բուժքույրը շեղվել է, հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ տեղի է ունեցել: