Բրուցելոզով վարակված հիվանդն արդեն բուժվել է եւ դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ՀՀ գլխավոր համաճարակաբան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը։
Հիշեցնենք, որ մարտ ամսվա սկզբում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի 17 տնտեսություններում խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր էին արձանագրվել, ինչից հետո հայտնաբերվել էր նաեւ բրուցելոզով վարակված մեկ հիվանդ, ում տնտեսությունում կար հիվանդ կով։
Այս պահին նշված 17 տնտեսություններում շարունակվում են համաճարակաբանական հետազոտությունները, քանի որ հիվանդ կենդանիների հետ շփված մարդկանց շրջանում կարող են նաեւ այլ վարակվածներ լինել։ Հետազոտությունների արդյունքները պարզ կլինեն քիչ ուշ։






