Այն կանանց թիվը, որոնք մահանում են ծննդաբերության ընթացքում կամ դրանից կարճ ժամանակ անց, ավելի բարձր է, քան համարվում էր նախկինում, ցույց է տալիս նոր հետազոտությունը: .

2000-ից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում մայրական մահացության մակարդակը երկրում աճել է գրեթե 27 տոկոսով: Բացի այդ, այդ ժամանակահատվածում փոխվել են հաշվետվության մեթոդները, այդ պատճառով հետագա ուսումնասիրման դեպքում այդ թիվը կարող է էլ ավելի մեծ լինել:   

Բարեհաջող ծննդաբերած ամեն 100 հազար կնոջը 24 ամերիկուհի է բաժին ընկնում, որոնք մահացել են հղիության ընթացքում կամ էլ ծննդաբերությունից հետո  42 օրվա ընթացքում: 2000 թվին նման համամասնությունը ամեն 100 հազարին 19 էր, հայտնում է հետազոտության հեղինակ Մերիեն ՄակԴորմանը (Marian MacDorman) Մերիլենդի համալսարանից:

«Իհարկե, մայրական մահացությունը առաջվա պես հազվագյուտ երեւույթ է հանդիսանում,-ընդգծում է առաջատար մասնագետը: Բայց դա լուրջ անհանգստություն է առաջացնում, որովհետեւ մահերի թիվն աճում է: Մեր հետազոտությունը չի անդրադարձել պատճառներին, մենք միայն թվերի վրա ենք աշխատել»: