Նորածինը մահացել է Զիկա վիրուսի հետեւանքով ամերիկյան Հյուսթոն քաղաքում (Թեքսասի նահանգ), հայտնել է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Գործակալության տվյալներով, նորածնի մայրը հղիության ընթացքում ճանապարհորդել էր Լատինական Ամերիկայում եւ երեխան վարակ էր ձեռք բերել` գտնվելով մոր արգանդում:
Առաջին անգամ Զիկա վիրուսը հայտնաբերվել է 1947 թվականին` Ուգանդայում: Հիվանդության կլինիկական նշաններն են ջերմության բարձրացում, դող, գլխացավեր, ցավեր հոդերում եւ թիկունքում, ցան մաշկի վրա, արագ հոգնածություն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 1-ին Հարավային եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Զիկա վիրուսի տարածումը ճանաչել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ բժշկական իրավիճակ` կապված այն բանի հետ, որ վիրուսը կարող է այնպիսի վտանգավոր հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են միկրոցեֆալիան եւ Հիենա Բարրեի համախտանիշը:






