«Գեղեցկության ներարկումը»՝ բոտոքսը, այնքան էլ անվնաս չէ, որքան նախկինում համարում էին։ Մեդիսոնում Վիսքոնսինի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ բոտոքսի ներարկումներից հետո տոքսինը տարածվում է ամբողջ օրգանիզմով եւ կարող է լուրջ վնաս հասցնել ներքին օրգաններին։
Հետազոտության հեղինակ Էդվին Չեփմենը պատմել է, որ բոտուլոտոքսինի տարածման աստիճանը կախված է ներարկման չափաբաժնից, դրա մեխանիզմները մինչեւ հիմա լիովին ուսումնասիրված չեն։ Բոտոքսի մոլեկուլներն իրոք կարող են տեղաշարժվել նեյրոնների միջեւ, ինչն ապացուցվել է մկների վրա կատարած փորձերի արդյունքում, հայտնում է Daily Mail–ը՝ վկայակոչելով գիտական հոդվածը։ Մինչ բոտուլոտոքսինի մի մասն ազդում է լոկալ՝ ներարկման տեղում, մյուս մասը բառացիորեն «շրջում է» մարմնով՝ մեծացնելով անկանխատեսելի կաթվածի ռիսկը։ Դեղամիջոցի մոլեկուլներն օգտագործվում են աքսոնների (նյարդային բջիջների երկար ճյուղեր, որոնցով հաղորդվում են նյարդային ազդակները) տեղաշարժելու համար, որոնք օրգանիզմի փաստացի «կապավորներն» են։
Այս պահին համարվում է, որ բոտոքսի ներարկումներից հետո բարդացումները շատ հազվադեպ են պատահում։ Երկու հարյուրամյակ առաջ հայտնաբերած նյութը կոսմետոլոգիայի մեջ լայն կիրառում էր գտել 21-րդ դարի սկզբին։ Դեղամիջոցն արտադրող ընկերությունը, սեփական գնահատականներով, անցյալ տարի ներարկումներից ավելի քան 2 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել։






