Դեղամիջոցների արդյունավետությունը կախված է այն ընդունող հիվանդների սեռից: Այնպիսի դեղեր, ինչպիսիք են ցավազրկողները եւ հակադեպրեսանտները, հորմոնների եւ գեների պատճառով տարբեր կերպ են ազդում տղամարդկանց եւ կանանց վրա, պնդում են կալիֆորնիական   Cedars-Sinai Hospital բուժկենտրոնի հետազոտողները:

Նրանք պարզել են, որ որոշակի դեղերի ազդեցությունը կախված է ոչ միայն դրանց չափաբաժնից եւ ընդունման ժամանակից, այլեւ հիվանդի սեռից:  Տղամարդկանց եւ կանանց մոտ որոշակի հորմոններ եւ գեներ ազդում են այն բանի վրա, թե նրանց օրգանիզմն ինչպես է նյութափոխանակության ենթարկում դեղամիջոցները: Իսկ դա նշանակում է, որ կանանց հաճախ այնպիսի դեղեր են նշանակում, որոնք երբեւէ չեն էլ փորձարկվել կանանց վրա:  

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ կանանց հաճախ բացառում են կլինիկական փորձարկումներից այն ենթադրության հիման վրա, որ դեղերը համապատասխանում են երկու սեռին էլ: Դեղեր արտադրողները կարծում են, որ նոր ցավազրկողները կամ հակադեպրեսանտները միանման արդյունավետ են երկու սեռի ներկայացուցիչների համար, սակայն հետազոտողներն ապացուցել են, որ տղամարդկանց եւ կանանց միջեւ հորմոնային տարբերություններն արտացոլվում են դեղամիջոցների գործողության մեխանիզմի վրա: 

Նշենք, որ նախորդ հետազոտությունը ցույց է տվել նուրոֆենի առավել ընդգծված արդյունավետությունը տղամարդկանց մոտ, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի մեծ էֆեկտ են ստացել օպիոիդների հիմքի վրա ցավազրկողներից:  Հաջողվել է նաեւ պարզել, որ կանայք ավելի լավ են հակազդում  սելեկտիվ ինհիբիտորների խմբից սերոտոնինի հակադարձ գրավմամբ հակադեպրեսանտների վրա, իսկ տղամարդկանց շրջանում ավելի արդյունավետ են եռափուլայինները: 

Կանանց հաճախ բացառում են կլինիկական հետազոտություններից, որովհետեւ նրանց այնպիսի հորմոնների մակարդակը, ինչպիսին էստրոգենն ու պրոգեստերոնն են, հաճախ փոխվում են դաշտանային ցիկլի ընթացքում:  Իսկ դա կարող է ազդել հետազոտությունների արդյունքների վրա:  Սակայն սեռական հորմոններն օգտագործում են բոլոր կենսաբանական գործընթացներում` ներառյալ ճարպային թթուներին զգայունությունը կամ օրգանիզմի` պարզ շաքարներ նյութափոխանակության ենթարկելու կարողությունը: Հետեւաբար, դրանք ազդում են դեղամիջոցների արդյունավետության վրա: