Այսօր մարդկանցից շատերը վախենում են ռենտգեն հետազոըությունիցլ՝ մտահոգվելով, որ ստացած ճառագայթումը կարող է իրենց առողջությանը վնաս պատճառել: Ի վերջո՝ նույնիսկ X-ճառագայթները հայտնագործած Վիլհելմ Ռենտգենը քաղցկեղից վախճանվեց:
Որքանո՞վ է այդ վախն արդարացված: Արժե՞ իսկապես վախենալ ռենտգեն ճառագայթներից: NEWS.am Medicine-ի թղթակիցն այս հարցերի շուրջ զրուցել է«Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Մինասյանի հետ:
Անցյալում ռենտգենի համար օգտագործվող սարքավորումն իսկապես դժվար էր անվտանգ համարել. այն իսկապես մարդուն ճառագայթման մեծ չափաքանակի էր ենթարկում եւ կարող էր նրա առողջությանը վնաս պատճառել: Այդ ժամանակ անհայտ Ճառագայթների մասին գիտությանը քիչ բան էր հայտնի, հետեւաբար մասնագետները ռենտգենյան ճառագայթներն անվանում էին X-ճառագայթներ:
Մինչդեռ այսօր շատ բան է փոխվել, եւ ռենտգ հետազոտության համար արդեն ժամանակակից սարքավորումներ են օգտագործում, որի շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում, որը մեկանգամյա հետազոտության դեպքում չի կարող օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ: Նույնիսկ բազմակիի դեպքում վտանգավոր չէ. այն հիվանդների դեպքում, որոնք այս կամ այն պատճառով հաճախ են հետազոտվում, մասնագետներն ուղղակի պետք է հաշվի առնեն ճառագայթման ընդհանուր դոզան, որը նա տարեկան ստանում է, միայն այսքանը:
Մասնագետի խոսքով՝ ռենտգեն հետազոտությունն այսօր բժշկության մեջ անփոխարինելի դեր ունի, եւ հիվանդություններից շատերը անհնար է ախտորոշել առանց այդ միթոդի, ուստի սխալ է ՛ռենտգենից ՛վախենալն ու խուսափելը. որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է: Ի դեպ, ռենտգենյան ճառագայթները նաեւ կիրառվում են մամոգրաֆիկ , դենսիտոմետրիկ և ԿՏ հետազոտություններում. առաջինն օգնում է վաղ փուլում հայտնաբերել կրծքի քաղցկեղը, որը կարող է հիվանդի կյանքը փրկելու երաշխիք լինել, երկրորդը կարող է օգնել հայտնաբերել օստեոպորոզը եւ ոսկրերի այլ խնդիրներ: ԿՏ հետազոտության ընթացքում կատարվում է օրգան-համակարգերի շերտավոր պատկեր, որն էլ ախտորոշման մեծ հնարավորություն է տալիս: X-ճառագայթներով կատարվում է ոչ միայն հիվանդների ախտորոշում, այլ նաև բուժում:
Հարկավ, չարժե առանց պատճառի ռենտգեն անել, սակայն եթե այդ հետազոտության ցուցումներ կան, չարժե նաեւ դրանից վախենալ, հատկապես՝ եթե այն կատարվում է նորագույն սերնդի սարքավորմամբ:
Նաիրա Մինասյանը նաեւ նշել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնն այսօր հագեցած է նորագույն ռենտգեն սարքավորմամբ, որը նվազագույն ճառագայթմամբ ապահովում է բարձրորակ նկարներ: Ավելին՝ սարքավորումների մեծ մասը թվային է, ինչի շնորհիվ մեծանում է նկարների որակը եւ կրճատվում է հիվանդների հետազոտության արդյունքներին սպասելու ժամանակը:
Եթե հիվանդները նախկինում հարկադրված էին երկար սպասել երեւակմանը , ապա այսօր նրանք կարող են ընդամենը 15 րոպեում եզրակացությունը ստանալ ռենտգեն-նկարի եւ նկարների թվային տարբերակի դյուրակիր սկավառակի հետ:
Մասնագետի փոխանցմամբ՝ Էրեբունի բժշկական կենտրոնը հագեցած է ռենտգենոգրաֆիկ եւ ռենտգենոսկոպիկ հետազոտությունները անցկացնելու նորագույն սարքավորումներով: Ռենտգենոգրաֆիան ստատիկ հետազոտություն է, որի շնորհիվ ստացվում է որեւէ օրգանի կամ մարմնի մասի ֆիքսված 2D պատկեր: Ռենտգենոսկոպիան դինամիկ հետազոտություն է, որի օգնությամբ կարելի է հետեւել շարժական օրգաններին աշխատանքին և հայտնաբերել պաթոլոգիաները:
Այս բոլոր հետազոտությունները հիվանդների համար առավելագույնս անվտանգ են եւ օգնում են մեծ թվով հիվանդություններ ախտորոշել, ինչը պարզապես անհնար կլիներ առանց ռենտգեն-տեխնոլոգիաների:






