Բերանի խոռոչում ապրող բակտերիաները կարող են հաստ աղիքում չարորակ ուռուցքների առաջացման պատճառ դառնալ: Դա փորձարարական եղանակով ապացուցել են Իսրայելի եւ ԱՄՆ-ի բժիշկները: Իրենց հետազոտության արդյունքները գիտնականները ներկայացրել են Cell Host & Microbe ամսագրի էջերում:
Մասնագետների ենթադրությամբ, ֆիզիոբակտերիաները հաստ աղիքի հյուսվածքներում հայտնվում են արյան շրջանառության միջոցով: Ընդ որում, մանրէները հաստատվում են ոչ թե առողջ հյուսվածքներում, այլ հաստ աղիքի ուռուցքներում: Հետո նրանք արագ սկսում են բազմանալ, ինչը նպաստում է ուռուցքային հիվանդությունների զարգացմանը:
Հետազոտությունն անցկացվել է լաբորատորիայում` մկների եւ հիվանդների հյուսվածքների անալիզների հիման վրա, ում մոտ հաստ աղիքի քաղցկեղ է հայտնաբերվել: Գիտնականներին նաեւ հաջողվել է պարզել այն պատճառը, որի համար բերանի խոռոչում ապրող ֆիզիոբակտերիաները գերադասում են քաղցկեղային ուռուցքները: Հարցն այն է, որ Fap2 սպիտակուցը, որը տեղադրված է վնասակար բակտերիաների մակերեւույթին, ճանաչում է նորագոյացությունների Gal-GalNac ածխաջուրը:
«Այնպիսի դեղամիջոցների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն Fap2-ի կամ Gal-GalNac-ի ոչնչացմանը, կնվազեցնի քաղցկեղի զարգացման վրա ֆիզիոբակտերիաների բացասական ազդեցությունը», - վստահ են գիտական աշխատանքի հեղինակները:






