Կեսարյան հատումից հետո կրծքով կերակրումը մեծացնում է   կրծքի կաթում պարունակվող հորմոնների պատճառով երեխայի մոտ սթրեսային վիճակների զարգացման ռիսկը:  Օկլենդի համալսարանի հետազոտողները վերլուծել են կրծքի կաթի նմուշները, որոնք  վերցվել էին  650 մորից, որոնց երեխաների տարիքը   3-ից 4 ամիս էր կազմում: Պարզվել է, որ սթրեսային կորտիզոլ հորմոնի մակարդակը բարձր է եղել այն նմուշներում, որոնք ստացվել են կեսարյան հատում անցած մայրերից: 

Սթրեսի հորմոնի բարձր մակարդակ է պահպանվել այն մայրերի կրծքի կաթում, որոնք միայնակ են երեխա ունեցել, այսինքն տանը մշտական զուգընկեր չեն ունեցել:  Օրգանիզմում սթրեսի մակարդակի հիմնական կարգավորիչի իր դերից բացի, կորտիզոլը նաեւ տրամադրության եւ աճի կարեւոր հորմոն է, ընդգծում են հետազոտողները:     Երեխային զարգացման սկզբնական փուլում անհրաժեշտ է տվյալ հորմոնի որոշակի քանակություն, սակայն կենդանիների մասնակցությամբ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կաթում կորտիզոլի հորմոնի բարձր մակարդակը բացասաբար է ազդում երեխայի խառնվածքի վրա: 

Այնուամենայնիվ, դա պատճառ չէ կրծքով կերակրումից հրաժարվելու համար: Կրծքի կաթը նորածինների համար ծայրաստիճան սննդարար եւ օգտակար մթերք է, այն ի վիճակի է  ամրացնել նրանց իմունիտետը: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս   բոլոր մայրերին հոգեբանական աջակցության կարեւորությունը, որպեսզի նրանք սթրեսը երեխաներին չփոխանցեն, ինչը կարող է բացասական երկարաժամկետ հետեւանքներ ունենալ նրանց առողջության վրա: