Դա վիրահատության ցուցում է դարձել: Սկզբում մոր արգանդի վրա  8 սմ երկարությամբ կտրվածք են արել, հետո պտուղը շրջել են վիրահատության համար հարմար դիրքի եւ անզգայացում են կիրառել… 

Հետազոտողները ցույց են տվել, որ նյարդային խողովակի արատի  դեպքում (Spina bifida) առավել արդյունավետ է մինչեւ ծնունդը վիրահատությունը, որովհետեւ այն երեխային նորմալ զարգացման հնարավորություն է տալիս, առանց լուրջ հետեւանքների: Սակայն բարդության պատճառով մինչ օրս Եվրոպայում նման վիրահատություն չէր անցկացվում: 

Հեյդելբերգի համալսարանական հիվանդանոցը հայտնել է վիրահատության մասին, որն իրականացվել է  11 շաբաթ առաջ: Վիրահատության պատճառ է դարձել պտղի մոտ ի հայտ բերված պաթոլոգիան` նյարդային խողովակի արատի ծանր ձեւը` մենինգոմիելոցելեն: Դա ցուցում է դարձել վիրահատության համար: Սկզբում մոր արգանդի վրա  8 սմ երկարությամբ կտրվածք են արել, հետո պտուղը շրջել են վիրահատության համար հարմար դիրքի եւ անզգայացում են կիրառել:  Վիրահատությունից հետո բոլոր թաղանթները կարվել են հղիության շարունակման համար: Վիրահատության շնորհիվ հաջողվել է կրճատել հիդրոցեֆալիայի եւ ողնաշարի ծանր վնասվածքների վտանգը: 

Վիրահատությանը մասնակցել են գերմանացի նեյրովիրաբույժներ, գինեկոլոգներ, պերինատոլոգներ, խորհրդատվական օգնություն են ցուցաբերել ԱՄՆ-ից փորձագետները: