Ֆլորիդայում եւս մի շրջան է հայտնաբերվել, որտեղ վիրուս են տարածում Զիկա մոծակները, հայտնում է նահանգի առողջապահական վարչության պաշտոնական կայքը: Խոսքը Մայամի-Դեյդ օկրուգի շրջանի մասին է, սակայն նրա ճշգրիտ կոորդինատները չեն նշվում:
Շրջանային վարչությունը նաեւ հաղորդել է, որ Զիկա վիրուսով հիվանդացման պաշտոնապես հաստատված «տեղական» դեպքերի թիվն ամերիկյան Ֆլորիդա նահանգում հասել է 28-ի:
«Երեք նոր դեպք (Զիկայով հիվանդացման), որոնք կապված չեն ուղեւորությունների հետ, այսօր հայտնաբերվել է Մայամի-Դեյդ օկրուգում», — ասված է տեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ հիվանդներից երկուսի վարակումը տեղի է ունեցել մոտավորապես 2,5 քկմ տարածքում:
Զիկայով վարակումների Ֆլորիդա բերված դեպքերի թիվը վերջին տվյալների համաձայն, ավելացել է մինչեւ 413 մարդ, ուրբաթ հայտնի է դարձել 10 նոր դեպքի մասին, որոնց թվում մի հղի կին կա:
Նահանգի նահանգապետի հրահանգով Ֆլորիդայում վիրուսի առկայության անվճար անալիզ կարող է անցնել յուրաքանչյուր կին: Ընդհանուր առմամբ Ֆլորիդայում մինչեւ վերջերս վիրուսի առկայության անալիզ է հանձնել ավելի քան 3,3 հազար մարդ:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում Զիկա վիրուսով վարակման արդեն ավելի քան 1,6 հազար դեպք է գրանցվել, հիվանդության «տեղական» դեպքեր առայժմ ի հայտ են բերվել միայն Մայամիում` Ֆլորիդայում:






