Սովորաբար հեծանիվ քշելը խորհուրդ են տալիս որպես ամենօրյա ֆիզկուլտուրայի լավ միջոց: Սակայն տրանսպորտային այդ միջոցի կառուցվածքը դեպքերի մեծ մասում վնասում է աճուկային հատվածը, պնդում են բժիշկները: 

Բեռլինի Շարիտեին կից ուրոլոգիայի կլինիկայի տնօրեն Կուրտ Միլլերի խոսքով, եթե քշելիս երկարատեւ ճնշում է գործադրվում աճուկի վրա, կարող են տուժել նաեւ նյարդերը, որոնք սպունգանման հյուսվածքներին են սպասարկում: 

Առանձնահատուկ անհարմարավետություն են զգում այն տղամարդիկ, որոնք հեծանվի վրա շաբաթը երեք ժամից ավելի են անցկացնում: Միաժամանակ ավելորդ ճնշումը փոխանցվում է սեռական անդամի հիմքին` իր սպունգանման հյուսվածքներով, ամորձիների ամրացման հատվածին, ամորձիներին, նույնիսկ շագանակագեղձին:  «Եթե աճուկային հատվածում քարացման զգացողություն է առաջանում, անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել», - խորհուրդ է տալիս Կ Միլլերը:

Մեծ նշանակություն ունի նստատեղի կառուցվածքը եւ նստելաձեւը: Նստատեղը պետք է հավասարաչափ ծանրաբեռնվածություն ապահովի նստույքի երկու թմբի համար:  Ավելի լավ կլինի, եթե աճուկի մասում նստատեղը արանք ունենա: Ցանկալի է հեծանվորդների համար փքվող տաբատ ձեռք բերել: Բոլոր նախազգուշական միջոցները ձեռք առնելու  դեպքում հեծանիվ քշելը միայն օգտակար կլինի, այն կբարելավի կոնքի արյան մատակարարումը: 

Կ Միլլերը նաեւ հիշեցնում է, որ անհրաժեշտ է հրաժարվել շագանակագեղձային հատուկ անտիգենի (ՇՀԱ) անալիզ տալուց երեք օր առաջ հեծանվով ուղեւորություններից, որովհետեւ հեծանիվ քշելն աղավաղում է ցուցանիշի մեծությունը: